Կառավարությունը 90 մոտոբլոկ ու խոտհնձիչ է տրամադրել Սյունիքի սահմանամերձ գյուղերին

ԼԼիլիթ Հարությունյան

Մոտ 2 կմ է բաժանում Սյունիքի շիկահողցիներին թշնամուց: Գյուղում, ասում են, հիմա հանգիստ է, բայց լուծելու խնդիրները շատ են. ջուրը չի հերիքում, գազ չունեն, գյուղն էլ ծերանում է՝ պատմում են հարևաններով: Որպեսզի գյուղացիները հետ գան ու Շիկահողի շեկ հողերում բերք ցանեն, Կառավարությունը Սյունիք է բերել 70 մոտոբլոկ ու 20 խոտհնձիչ՝ գյուղացիներին անհատույց տրամադրելու համար, պայմանով՝ ստացած տեխնիկայով կօգնեն մշակել տարեց հարևանների հողերը:

Սամվել Աղաբեկյան (Շիկահող գյուղի բնակիչ) - Եթե հասնի էլ, չեմ վերցնի: Նենց չի, էլի, որ անվճար բան է տվել. էն, ինչ ուզի անի, կամ փչացել է՝ քցի աղբանոց: Ով որ վերցնում է, պիտի պատասխանատվության զգացում ունենա, բայց էդ փող է, չէ՞, միլիոն ու կես փող են տվել քեզ:

Ծրագիրը շարունակական է. ևս 5 գյուղ կտանեն, իսկ Շիկահողում 12 մոտոբլոկն ու 2 խոտհնձիչը կօգնեն, որ 25 հա տնամերձ այգիները մշակեն: Կկենտրոնանան նաև կարտոֆիլի մշակման վրա:

Եվ մինչև մասնագետը բացատրում է՝ ինչպես ճիշտ օգտագործել մոտոբլոկներն ու խոտհնձիչները, շիկահողցիների ու մարզի խնդիրների քննարկումը Կառավարության՝ Սյունիքի հարցերի միջգերատեսչական աշխատանքային խմբի հերթական նիստին է: Օրակարգում անվտանգության հարցերից մինչև նոր տեխնիկայի արդյունավետությունն է:

Նարե Ղազարյան (Շիկահող գյուղի վարչական ղեկավար) - Ունենք փայտի խնդիր: Մեզ տարեկան հասնում է 8 խորանարդ մետր փայտ, դե էդ առումով եթե կարողանան աջակցել:

Ռոբերտ Ղուկասյան (ՀՀ վարչապետի խորհրդական) - Գոնե այսօր ֆիքսում ենք, որ պատկերացնում ենք Սյունիքի մարզի գյուղատնտեսական ապագան: Կարծում ենք՝ մինչև 1000 միավոր կտրամադրեն, մինչև բերքը կվաճառվի:

Գյուղացու բերքը վաճառելու համար նաև շրջում են Սյունիքի հայտնի պահածոների արտադրամասում, պայմանավորվում՝ գյուղացուն ավելի շատ ոգևորեն, որ իմանա՝ բերքը վաճառելու տեղ կա՛:

Արման Խոջոյան (ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ)  - Զուգահեռ մեկ այլ ծրագրով 270 մլն դրամ արժողությամբ վերամշակող սարքավորումներ են մատակարարվում Մեղրու 13 համայնքում:

Իսկ 160 բնակչով Շիկոհողում շուտով կգործի նաև կարի արտադրամաս:

Դեպի ՌԴ արտադրանքի արտահանման սահմանափակումը նաև դրական արդյունք է ունեցել. էկոնոմիկայի նախարար

Դեպի ՌԴ արտադրանքի արտահանման սահմանափակումը նաև դրական արդյունք է ունեցել. էկոնոմիկայի նախարար

Թուրքիան կարող է նվազեցնել Ռուսաստանից գազի ներկրումը, եթե Մոսկվան չիջեցնի գինը

Թուրքիան կարող է նվազեցնել Ռուսաստանից գազի ներկրումը, եթե Մոսկվան չիջեցնի գինը

Արարատ Միրզոյանը և Ղազախստանի փոխվարչապետը քննարկել են առևտրատնտեսական կապերի ակտիվացման հարցեր

Արարատ Միրզոյանը և Ղազախստանի փոխվարչապետը քննարկել են առևտրատնտեսական կապերի ակտիվացման հարցեր

Մհեր Գրիգորյանն ու Ասել Ժանասովան քննարկել են Հայաստան-Ղազախստան երկկողմ հարաբերություններին առնչվող հարցեր

Մհեր Գրիգորյանն ու Ասել Ժանասովան քննարկել են Հայաստան-Ղազախստան երկկողմ հարաբերություններին առնչվող հարցեր

Որ մի քիչ էլ պահեն այս սահմանափակումները, ռուսական շուկան էլ մեզ պետք չի լինելու ձկան արտահանման մասով․ Էկոնոմիկայի նախարար

Որ մի քիչ էլ պահեն այս սահմանափակումները, ռուսական շուկան էլ մեզ պետք չի լինելու ձկան արտահանման մասով․ Էկոնոմիկայի նախարար

Այն պատժամիջոցները, որ սահմանվել էին Հայաստանի դեմ, նպատակ ունեին փողոց հանել հարյուր հազարավոր գյուղացիների. Պապոյան

Այն պատժամիջոցները, որ սահմանվել էին Հայաստանի դեմ, նպատակ ունեին փողոց հանել հարյուր հազարավոր գյուղացիների. Պապոյան

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում