Այս պահին ընթանում է ստորագրահավաք ԱԺ արտահերթ նիստ հրավիրելու նպատակով. Նաիրա Զոհրաբյան

ԱԱրսեն Մկրտչյան

ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում հայտնեց, որ այս պահին ընթանում է ստորագրահավաք գերեվարված 6 զինծառայողի հարցով այսօր Աժ արտահերթ նիստ հրավիրելու նպատակով: 

«Ես, որքան տեղյակ եմ, «Լուսավոր Հայաստան» և «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունների նախաձեռնությամբ, որին միանում են նաև անկախ պատգամավորները,  ընթանում է ստորագրահավաք: Կարծում եմ՝ արտահերթը պիտի տեղի ունենա: Առանձնակի մեծ սպասումներ չունեմ արտահերթից: Շատ կուզենամ, որ Նիկոլ Փաշինյանը չգա: Ես առաջարկել եմ չհրավիրել Նիկոլ Փաշինյանին, որովհետև նա օգտագործելու է ցանկացած հարթակ՝ ամեն ինչի մասին խոսելուց, բացի բուն խնդրից: Ես առաջարկել եմ, որ արտահերթին գան կոնկրետ այս իրավիճակի պատասխանատուներ՝ ՊՆ, Գլխավոր շտաբի պետ, գուցե կորպուսի հրամանատարներ, բայց ո՛չ Նիկոլ Փաշինյանը»,- հայտարարեց Նաիրա Զոհրաբյանը: 

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում