Գնաճն այս տարի կարող է բարձր լինել Կենտրոնական բանկի թիրախային շեմից՝ 4 տոկոսից. կանխատեսումն արել է գլխավոր դրամատան նախագահը։ Տարեկան հաշվետվությամբ խորհրդարան եկած Մարտին Գալստյանը բացատրել է՝ գնաճի միտում նկատվեց դեռ 2020-ի վերջից. պատճառը միջազգային շուկաներում ապրանքների գների թանկացումն էր, ապա նաև երկրի ներսում՝ դրամի արժեզրկումը։ Ու թեև գնաճը կա, ԿԲ նախագահը վստահ է՝ այն կառավարելի է։
Գալստյանի խոսքով՝ կանխատեսվածից արագ վերականգնվում է համախառն պահանջարկը, տարվա առաջին եռամսյակում արդեն դրական միտում կա, որոշակի չափով աշխուժացել են արդյունաբերության, ծառայությունների ոլորտները, գլխավոր դրամատնից նկատել են, որ աճել են նաև դեպի Հայաստան մասնավոր փոխանցումները։ Տնտեսական աճի հերթական կանխատեսումը հունիսի 15-ին է սպասվում. ԿԲ նախագահն այս հարցում լավատես է։
Նախ քովիդի, ապա՝ պատերազմի արդյունքում 2020-ին ավելացավ բազմաթիվ քաղաքացիների վարկային բեռը: Պատգամավորների այս դիտարկմանը ի պատասխան՝ Գալստյանը հիշեցրեց, որ պատերազմում զոհված, անհետ կորած ու վիրավորված անձանց բանկերն ընդառաջ գնացին՝ ընդհանուր առմամբ ներելով 2,5 միլիարդ դրամի վարկային պարտավորություն։
Կենտրոնական բանկի տվյալով՝ հունվարից-մարտի ընթացքում էլ ավելացել է նաև վարկավորման տեմպը։

ՏԿԵՆ-ում քննարկվել են Հայաստանի և Հորդանանի միջև էներգետիկ ոլորտում համագործակցության հնարավորությունները

Գևորգ Պապոյանն ընդունել է ՄԱԿ-ի Զբոսաշրջության համաշխարհային կազմակերպության գլխավոր քարտուղարին

Նիկոլ Փաշինյանն ընդունել է տնտեսագիտության Նոբելյան մրցանակակիր Աբհիջիթ Բաներջիին

Այլընտրանքը կարող է ՀՀ-ՌԴ առողջ հարաբերությունների հիմք լինել

Կոբախիձեն և Էրդողանը քննարկել են Վրաստանի և Թուրքիայի ռազմավարական գործընկերությունը

Դանիայի նորանշանակ դեսպանն իր հավատարմագրերի պատճենն է հանձնել ՀՀ ԱԳՄԱ նախարարի տեղակալին

Հայ-ֆրանսիական ևս մեկ հաջողված համագործակցություն. Ֆրանսիայում վերապատրաստված 12 բժիշկներ վերադարձել են Հայաստան

ՀՀ քաղաքացիությունը արժեք է, որը հավասարապես պետք է կիսեն թե՛ քաղաքացին, թե՛ պետությունը․ ՆԳ նախարար

Թուրքիան և ԱՄՆ-ը աջակցում են Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացին. Ֆիդան

Կարդացի-ավարտեցի Արմեն Գրիգորյանի «Քայլ արա, մերժի՛ր Սերժին» գիրքը. Փաշինյան



