ՄՄարի Կոստանյան

USCIRF-ն իր մտահոգությունն է հայտնել Շուշիի Սուրբ Ղազանչեցոց եկեղեցու վիճակի կապակցությամբ

USCIRF-ն իր մտահոգությունն է հայտնել Շուշիի Սուրբ Ղազանչեցոց եկեղեցու վիճակի կապակցությամբ

Կրոնական միջազգային ազատության ԱՄՆ հանձնաժողովը (USCIRF) խիստ մտահոգված է Շուշիի Սուրբ Ղազանչեցոց եկեղեցու վիճակով:

«USCIRF-ն անհանգստացած է պաշտամունքի և կրոնական այլ վայրերի ամբողջականության ու պահպանման վերաբերյալ զեկույցներից: Դրանց թվում են Շուշիի հայ առաքելական Սուրբ Ղազանչեցոց եկեղեցին, որի գմբեթները, տեղեկությունների համաձայն,  «վերականգնման» անվան տակ հանվել են՝ առանց հոգևոր համայնքի մասնակցության»,- հայտարարել է USCIRF-ի հանձնակատար Նադին Մաենզան:

Նա հավելել է, որ չնայած մայր տաճարը վերականգնման կարիք ունի ադրբեջանական գնդակոծությունների հետևանքով վնասվելուց հետո, խիստ անհրաժեշտ է, որ այն և մյուս վայրերը պատշաճ կերպով վերականգնվեն ու պահպանվեն:

Կրոնական միջազգային ազատության ԱՄՆ հանձնաժողովը 2021-ի զեկույցում ԱՄՆ պետդեպարտամենտին կոչ էր արել ուշիուշով հետևել Ադրբեջանին, որը ներգրավված է կրոնական ազատության կոպիտ խախտումներում: 

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում