Նախկին բարձրաստիճան զինվորականը մեղադրվում է պետական դավաճանության համար

ԼԼիլիթ Գասպարյան

Զինված ուժերում նախկինում պաշտոններ զբաղեցրած զինվորականը կատարել է պետական դավաճանություն՝ ի վնաս Հայաստանի տարածքային անձեռնմխելիության և արտաքին անվտանգության: Ազգային անվտանգությունն ավարտել է բարձրաստիճան զինվորականի` քրեական գործի նախաքննությունը:

Որպես մեղադրյալ ներգրավված զինվորականը ծառայության մեջ գտնվելու ընթացքում, ի պաշտոնե առնչվել է պետական և ծառայողական գաղտնիքին դասվող տեղեկությունների: Նա ադրբեջանական հետախուզական ծառայություններից ստացել կոնկրետ առաջադրանքներ՝ հավաքել Հայաստանի և Արցախի զորամասերի, տեղակայման վայրերի, սպառազինության և ռազմական տեխնիկայի քանակի ու տեսակների, թշնամու առաջնահերթ խոցվող օբյեկտների, հրթիռների քանակի, Հայաստանի զինված ուժերում ծառայող, պահեստազորում հաշվառված անձանց և պետական գաղտնիք կազմող տեղեկություններ պարունակող փաստաթղթեր և տվյալներ:

Զինվորականը պարբերաբար մեկնել է Վրաստան, Ադրբեջանի դեսպանատանը և հարակից տարածքում հանդիպումներ ունեցել ադրբեջանական հետախուզական ծառայությունների աշխատակիցների հետ, հանձնել հավաքագրված պետական և ծառայողական գաղտնիք պարունակող տեղեկությունները:

Քրեական գործով պարզվել է նաև, որ նույն անձը ապօրինի զբաղվել է լիցենզավորման ենթակա ձեռնարկատիրական գործունեությամբ: Ընկերոջ հետ Հայաստան է ներմուծել ռազմական նշանակության ապրանք հանդիսացող 200-ից ավելի տանկային ականջակալ-սաղավարտներ, վաճառել օտարերկրյա պետության քաղաքացուն և ստացել 7.466.505 դրամ հասույթ:

Հարուցված քրեական գործը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է դատախազություն: Զինվորականը ներգրավվել է որպես մեղադրյալ և խափանման միջոցը՝ կալանավորում:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում