ՄՄարիամ Մխիթարյան

Վիրուսի նոր հակառեկորդ Հնդկաստանում

Վիրուսի նոր հակառեկորդ Հնդկաստանում

Հնդկաստանում մեկ օրվա ընթացքում հաստատվել է կորոնավիրուսից մահացության նոր ռեկորդ՝ 4205 մարդ, գրանցվել է վարակի 348.400 դեպք, վարակվածների թիվը հասնում է 23 մլն 300 հազարի, հայտնում է BBC-ն:

Սարսափելի վիճակ է հնդիկների համար սրբազան Գանգես գետում: Երկրի Բիհար նահանգի բնակիչները գետում հայտնաբերել են մոտ 100 դիակ, Հագմար գյուղում էլ՝ 50-ը, ամենայն հավանականությամբ, բոլորը վարակվածների մարմիններ են: Գյուղի բնակիչները մի քանի օր բողոքել են սարսափելի գարշահոտությունից: Հնդկաստանի իշխանությունները պահանջել են անհապաղ դադարեցնել մահացածների մարմինները գետը նետելը:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում