Համաշխարհային բանկը հակաճգնաժամային 4 միջոցառման գծով անհատույց համաֆինանսավորող կլինի

ՆՆարե Ոսկանյան

Կառավարությունն այսօր հավանություն տվեց Հայաստանի և Վերակառուցման և զարգացման միջազգային բանկի միջև Պետականության և խաղաղարարության հիմնադրամի միջոցներից «Հայաստանի աջակցությունը հակամարտության ազդակիր ընտանիքներին» դրամաշնորհի նամակ-համաձայնագրի ստորագրման առաջարկությանը: 

«Անցած տարվա նոյեմբեր ամսին վարչապետի հրապարակած ճանապարհային քարտեզի շրջանակներում իրականացրել և իրականացնում ենք սոցիալական աջակցության ծրագրեր մեր տեղահանված և տուժած հայրենակիցների համար: Այդ միջոցառումների քանակը հանրագումարով ընթացքող և այս պահին զուտ սոցիալական բնույթի կազմում է մոտ 25 միջոցառում: Բոլոր միջոցառումները քննարկվում են նաև միջազգային գործընկերների հետ: Համաշխարհային բանկը պատրաստակամություն է հայտնել 25-ից թվով 4 միջոցառման գծով հանդիսանալ անհատույց համաֆինանսավորող և 3 միլիոն 718 հազար դոլարի չափով դրամաշնորհ է ցանկանում տրամադրել ՀՀ կառավարությանը այդ միջոցառումների իրականացմանը խթան որպես և համաֆինանսավորելու ցանկությամբ»,- նշեց փոխվարչապետի պաշտոնակատար Մհեր Գրիգորյանը:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում