Արցախում մեկնարկել է պատվաստումների գործընթացը

ՆՆարեկ Սահակյան

Արցախում ևս սկսել են պատվաստումները: «Սպուտնիկ V»-ի առաջին մեծ խմբաքանակն օրերս է հասել Ստեփանակերտ: Առաջնահերթությունը բուժաշխատողներինն ու բնակչության հետ առավել շատ շփվող խմբերինն է:

Մհեր Մուսայելյան, Արցախի հանրապետական բժշկական կենտրոնի տնօրեն - Չենք կարող ասել պարտադիր, բայց ցանկալի է: Պետք է նշել՝ այն մարդիկ, ովքեր հիվանդացել են Քովիս-19-ով, կարող են 3 ամսից հետո ստանալ պատվաստումը:

Արցախի հանրապետական բժշկական կենտրոնի մասնագետներն առավոտից պացիենտի կարգավիճակում էին: Օրական տասնյակ մարդկանց ընդունող նյարդաբան Ռոբերտ Ղազարյանն առողջական խնդիրներ ունի, բայց Քովիդից արդեն ապահովագրված է:

Ռոբերտ Ղազարյան, նյարդաբան - Բոլորս գիտենք, որ տարիքի հետ մարդը դառնում է զգայուն բոլոր վարակների նկատմամբ, հատկապես այնպիսի համավարակի, որը, փաստորեն, գրավել է աշխարհը: Այդ պատճառով որոշել եմ պատվաստվել:

Շուշիի տեխնոլոգիական համալսարանի ռեկտորը հիվանդացել է, բայց լսել է, որ կրկնավարակի վտանգ կա:

Հովհաննես Թոքմաջյան, Շուշիի տեխոնոլոգիական համալսարանի ռեկտոր - Սա, ըստ էության, հրամանայականն է օրվա, որովհետև ես չեմ կարող վտանգի ենթարկել այն երեխաների առողջությունը, որոնց հետ շփվում եմ:

Արցախում վարակակիրների ընդհանուր թիվը մոտենում է 2700-ի: Այս պահին ստացիոնար բուժում է ստանում 21 վարակակիր: Իսկ ինչպես են պատվաստում ստացածները, գնահատում է բժիշը.

Մհեր Մուսայելյան - Լավ վիճակում են, և հսկողությունն իրականացվում է համապատասխան թերապևտի կողմից:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում