Գեղարքունիքում կորոնավիրուսի դեմ արդեն պատվաստվել է 358 քաղաքացի

ԱԱրման Գալոյան

Կորոնավիրուսի դեմ պատվաստումները Գեղարքունիքի մարզում ընթացքի մեջ են: Առաջնահերթությունը այստեղ ևս տրվում է ռիսկի խմբում գտնվող քաղաքացիներին:

Ռուզաննա Հակոբյան (Գավառի պետական համալսարանի ռեկտոր) - Գերադասում են պատվաստվել և կանխարգելել հիվանդությունը, քան հետո հարկադրված պայքարել դրա հետևանքների զանազան դրսևորումների դեմ:

Ըստ վիճակագրության՝ պատվաստվող քաղաքացիների թվում շատ են հատկապես մարզի բուժաշխատողները: Գեղարքունիքի մարզում պատվաստվածները առողջական վիճակի վերաբերյալ գանգատներ մինչև օրս չեն հայտնել:

Աիդա Յուզբաշյան (Գավառի պոլիկլինիկայի ընտանեկան բժիշկ) - Հեռախոսակապը բոլոր հիվանդների հետ պահպանվում է, հատկապես առաջին երեք օրը, երբ կարող է հիվանդը հանկարծ ու ջերմություն ունենա: Դա կարող է լինել 7-7.1, որը ոչ մի վտանգ չի ներկայացնում հիվանդի համար:

Աղավնի Կարապետյան (Գավառի պոլիկլինիկայի ռենտգենոլոգ) - Ծանր դեպքեր չենք ունեցել, պատվաստվածները չեն ջերմել, շատ լավ են տարել պատվաստումը: Գանգատներ չեն ունենում հիմնականում:

Որ ամենօրյա շփումն ավելի անվտանգ լինի՝ Գավառի պետական համալսարանի ռեկտորն իր օրինակն է բերում:

Ռուզաննա Հակոբյան - Ես դեմ առ դեմ կարող եմ աշխատել իմ ուսանողների, գործընկերների հետ՝ չունենալով մտավախություն, որ կվտանգեն նրանց կամ իմ կյանքը:

Պատվաստված քաղաքացիներին տրվում է համապատասխան անձնագիր, որով նրանք տեղեկացվում են երկրորդ պատվաստման ժամկետի մասին. այն մեկ ամսվա ընթացքում է կատարվում: Այս պահի դրությամբ Գեղարքունիքի մարզում պատվաստվել է 358 քաղաքացի, 140-ը՝ «Սպուտնիկ V»-ով, 218-ը՝ «ԱստրաԶենեկայով»:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում