Կայացավ Զինաիդա Սիմոնյանի անվան 8-րդ հուշամրցաշարը

ԱԱրման Գալոյան

Աշխարհի քառակի, Եվրոպայի 14-ակի, ԽՍՀՄ 16-ակի չեմպիոն Զինաիդա Սիմոնյանի անվան հուշամրցաշարը մեկ տարվա դադարից հետո կրկին անցկացվեց:

Նախորդ տարվա դադարը կապված էր COVID-19-ի սահմանափակումների հետ:

8-րդ հուշամրցաշարին մասնակցեցին Երևանի հրաձգության մանկապատանեկան ու հրաձգության հանրապետական մարզադպրոցների, «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի ու Գյումրիի ուժեղագույն հրաձիգները:

Հրաձիգները մրցեցին 10 մետր օղամղիչ հրացան, 10 մետր օդամղիչ ատրճանակ, վազող թիրախ նորմալ վազք, վազող թիրախ խառը վազք ձևերում: Հաղթողներ դարձան Նորայր Առաքելյանը, Էլմիրա Կարապետյանը, Վրեժ Թորոսյանը, Ալլա Պողոսյանը, Հովհաննես Մարգարյանն ու Լիլիթ Մկրտչյանը:

Մրցաշարը վերջին ստուգամրցումն էր Եվրոպայի առաջնությունից առաջ, որը վարկանիշային է Տոկիո-2020-ի համար:

Հավաքականի գլխավոր մարզիչ Սեյրան Նիկողոսյանը 3-4 օլիմպիական ուղեգրի ակնկալիք ունի: Եվրոպայի առաջնություն մեկնող հրաձիգների կազմը հայտնի է, և այս հուշամրցաշարի արդյունքները ոչ մի փոփոխություն չեն մտցնի հավաքականի կազմում:

Հեղինակ՝ Արմեն Գարամյան

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում