Հայտնի են «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության այս տարվա հերոսները

ՔՔրիստինե Ոսկանյան

Հայտնի են «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության այս տարվա հերոսները: Ընտրող հանձնաժողովն առանձնացրել է այն մարդասերներին, որորնք մեր օրերում իրենց կյանքն ու առողջությունը վտանգելով՝ փրկել են ու օգնության ձեռք մեկնել հազարավոր մարդկանց:

Գրեգուար Ահոնգբոնոն: Արևմտյան Աֆրիկայում օգնում է հոգեկան հիվանդությամբ տառապող մարդկանց և փորձում վերջ տալ նրանց շղթայակապ պահելու տեղական սովորությանը:

Ջուլիեն Լուսենգե: Կոնգոյի դեմոկրատական հանրապետության մարդու իրավունքների պաշտպանը տարիներ շարունակ աջակցում է պատերազմի ընթացքում սեռական բռնության ենթարկվածներին և օգնում վերաինտեգրվել համայնքներին:

Ռուբի Ալբա Կաստանյո: Կոլումբիացի իրավապաշտպանը հազարավոր գյուղացիների շահերն է պաշտպանում, որոնք հետապնդումների, հարկադիր տեղահանման ու անհետացման զոհ են դարձել:

Աշվաք Մոհարամ: Եմենցի բժիշկը ձեռք է մեկնում Հոդեյդա նահանգի սովյալ բնակչությանը, որոնք հայտնվել են հակամարտության ու շրջափակման մեջ:

Փոլ Ֆարմեր: Բժշիշկ-մարդաբանը հասնում է այն մարդկանց, որոնք ունեն ժամանակակից բժշկության կարիք:

Ցուցաբերած խիզախության, նվիրվածության համար «Ավրորայի» ընտրող հանձնաժողովն այս տարի հենց այս հինգին է առանձնացրել:

Լորդ Արա Դարզի, «Ավրորա» մրցանակի ընտրող հանձնաժողովի նախագահ - 2021-ի «Ավրորայի» հերոսներն անհատներ են, որոնք իսկապես հավատում են մարդու հիմնարար իրավունքներին ու իրենց կյանքը նվիրել են վտանգավոր վայրերում գտնվող մարդկանց օգնելու գործին:

«Ավրորա. մարդասիրական նախաձեռնության այս տարվա ապրիլ 24-ի միջոցառումը նվիրված է գիտնական, ամերիկահայ մարդասեր, «Ավրորայի» հիմնադիր և «Ավրորա» մրցանակի ընտրող հանձնաժողովի անդամ Վարդան Գրեգորյանի հիշատակին: Նա ընդամենն օրեր առաջ է կյանքից հեռացել:

«Ավրորայի» հիմնադիրները վստահեցրին՝ նույն եռանդով շարունակելու են Վարդան Գրեգորյանի հետ սկսած գործը:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում