Հայկական կոշկեղենն ու հագուստը Ռուսաստան արտահանել թույլատրվում է միայն մակնշմամբ

ՀՀերմինե Բաղդասարյան

Հողաթափի հոսքագիծ է: Ձեռնարկությունն այժմ ամբողջ թափով ռուսական շուկայի պատվեր է կատարում:

Արտակ Հակոբյան, «Թու փավ» ընկերության տնօրեն - Առաջին խմբաքանակն ուղարկել ենք 10 օր առաջ: Երկրորդ խմբաքանակը մինչև ամսվա վերջ՝ մայիսի 3-ը պիտի ուղարկենք: 60 հազար զույգ:

Ապրանքը ճանապարհելուց առաջ մակնշում են, տուփերին թվային դրոշմանիշ՝ QR կոդ փակցնում: Ռուսական շուկա արտահանվող կոշիկի, նաև տեքստիլի նմուշների համար մակնշումը հունվարից պարտադիր պայման է: Այս ընկերությունն առաջինն է Հայաստանում, որ վերջերս ձևավորված Ազգային օպերատորից է ստացել կոդը: Պարզ գործընթաց է՝ տնտեսվարողներին բացատրում է կառույցի փոխտնօրենը:

Լևոն Բաբայան, «Առաջատար տեխնոլոգիաների զարգացման կենտրոն Արմենիա» ազգային օպերատորի փոխտնօրեն - Առաջին քայլը, որ պետք է տնտեսվաորղն անի, GC-1 համակարգից ստանում է Ջի-ԷԼ-ԷՆ և Ջի-Էն-Սի կոդերը, կնքում պայմանագիր, րոպեների ընթացքում մենք իրեն գրանցում ենք:

Համակարգում գրանցված բիզնեսն արդեն կոնկրետ կոշիկի դեպքում լրացնում է՝ ապրանքը կաշվի՞ց է, թե՞ փոխարինիչ հումքից, կանացի՞ է, թե՞ տղամարդու:

Մշակված կոդը մնում է միայն տպել և փակցնել ապրանքին: Քանի դեռ ազգային մեր օպերատորը չէր ստեղծվել, հայ արտահանողները մակնշման կոդն ստանում էին միջնորդավորված, պետք էր խնդրել առևտրային գործընկերոջը դա պատվիրել ռուսական նույնատիպ ծառայությանը, վճարել-բերել, այստեղ փակցնել ու նոր միայն արտահանել ապրանքը: Հիմա և քաշքշուկն է պակասում, այլև մակնշման ծախսը՝ վստահեցնում են ազգային օպերատորի գրասենյակից:

Լևոն Բաբայան - Ռուսաստանում գինը 50 կոպեկ է, իսկ Հայաստանում՝ 6.5 դրամ, բայց ներմուծողի միջոցով դրոշմանիշը ձեռք բերելու դեպքում մինչև 5 տոկոս ծախս է անում տնտեսվարող սուբյեկտը:

Տեխնոլոգիական նորամուծությամբ՝ ռուսական շուկան փորձում է կրճատել իր ստվերը և համոզված լինել, որ ԵԱՏՄ ապրանքի անվան տակ առանց մաքսատուրքի, օրինակ, թուրքական տեսականի չի ներմուծվում Դաշնություն: Այնպես որ, ինչի համար մակնշումը պարտադիր է, մեր Պետեկամուտների կոմիտեն էլ արդեն թույլ չի տալիս առանց QR-կոդի ուղարկել:

Աննա Մուրադյան, ՀՀ ՊԵԿ ՏՏ վարչության գլխավոր մաքսային տեսուչ - Առանց մակնշման մեր սահմանից հանել և տանել ՌԴ ո՛չ կոշիկ, ո՛չ թեթև արդյունաբերության ապրանքներ՝ հնարավոր չէ: 

ՊԵԿ-ից զգուշացնում են նաև. այս հունիսից Հայաստանից Ռուսաստան արտահանվող պաղպաղակն ու պանիրն էլ պետք է պարտադիր մակնշվեն: Արտադրողին դրսի շուկայում դա պաշտպանում է «որակը բարձր է, գինը՝ ձերից ցածր» գոռացող կեղծ մրցակիցներից՝ սեփական փորձից պնդում են կոշկագործները:

Արտակ Հակոբյան - Հիմա մենք պատրաստվում ենք մրցակցել Ռուսաստանում Թուրքիայի հետ, որ մոտ 1 մլն-ի պահանջարկ ունի, տեսնենք ինչքանով կստացվի:

Հայկական շուկայում, ասում են, տեսքին չխաբվեք, հողաթափերի 70 տոկոսն արդեն տեղական է:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում