ՄՄարի Կոստանյան

ԱՄՆ դեսպանը հրաժարվում է հեռանալ ՌԴ-ից՝ չնայած Մոսկվայի «խորհրդին»

ԱՄՆ դեսպանը հրաժարվում է հեռանալ ՌԴ-ից՝ չնայած Մոսկվայի «խորհրդին»

ՌԴ-ում ԱՄՆ դեսպան Ջոն Սալիվանը հրաժարվում է հեռանալ երկրից՝ չնայած  Մոսկվայի համապատասխան «խորհրդին»՝ փոխանցում է Интерфакс գործակալությունը:

Նշվում է, որ Սալիվանը կանչվել էր ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովի հետ հանդիպման, որը նրան առաջարկել էր Վաշինգտոն վերադառնալ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի պաշտոնատար անձանց հետ խորհրդակցություն անցկացնելու համար:

Դա տեղի է ունեցել Վաշինգտոնի պատժամիջոցներին ի պատասխան ՌԴ-ի համարժեք քայլի՝ ներառյալ ՌԴ-ից 10 ամերիկացի դիվանագետների վտարման ֆոնին: Սալիվանը նրանց շարքում չի եղել, սակայն նրան խորհուրդ են տվել խորհրդակցության համար մեկնել Վաշինգտոն:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում