Գևորգ Պապոյանը և Սիմոնիդա Կորդիչը քննարկել են Հայաստանի և Մոնտենեգրոյի միջև զբոսաշրջության ոլորտում համագործակցության ընդլայնման հնարավորությունները

Կապան-Գորիս ավտոճանապարհին միկրոավտոբուս է կողաշրջվել․ տուժածների առողջական վիճակը գնահատվում է բավարար

Հայաստանի կանանց հավաքականը տարել է չորրորդ հաղթանակը շախմատի համաշխարհային 46-րդ օլիմպիադայում

Անցկացվել են Հայաստան-ԱՄՆ երկկողմ պաշտպանական խորհրդակցություններ

Գևորգ Պապոյանը և Սիմոնիդա Կորդիչը քննարկել են Հայաստանի և Մոնտենեգրոյի միջև զբոսաշրջության ոլորտում համագործակցության ընդլայնման հնարավորությունները

Կապան-Գորիս ավտոճանապարհին միկրոավտոբուս է կողաշրջվել․ տուժածների առողջական վիճակը գնահատվում է բավարար

Հայաստանի կանանց հավաքականը տարել է չորրորդ հաղթանակը շախմատի համաշխարհային 46-րդ օլիմպիադայում

Անցկացվել են Հայաստան-ԱՄՆ երկկողմ պաշտպանական խորհրդակցություններ

Առաջիկա 2,5 տարում Ստեփանակերտում 2000-ից ավելի բնակարան կկառուցվի

ՆՆարեկ Սահակյան

Պատերազմից հետո Ստեփանակերտում աննախադեպ ծավալով բնակելի շենքեր են կառուցվում: Արցախի կառավարությունը նախատեսում է առաջիկա 3 տարում բնակարանով ապահովել բոլոր տեղահանվածներին: Այս փուլում ընթանում է հազարից ավելի բնակարանի շինարարություն:

Արամ Սարգսյան, Արցախի քաղաքաշինության նախարար - Օր օրի այդ տեմպերն ավելացնելու ենք, որպեսզի հնարավորինս կարճ ժամանակում լուծենք բնակֆոնդի հարցը՝ մեր տեղահանված բնակչության համար:

«Հայաստան» համահայկական հիմնադրամի ֆինանսավորմամբ Ստեփանակերտի Թումանյան փողոցում երկու թաղամաս է կառուցվում՝ ընդհանուր 258 բնակարանով: Շինարարության ընթացքին հետևել է Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը: Մինչև տարեվերջ թաղամասները կհաձնեն շահագործման:

Կոմիտաս Հարությունյան, շինարարության պատասխանատու - Իրականացվում են ներքին հարդարման աշխատանքներ, զուգահեռ՝ ներքին կոյուղի, ջրամատակարարում, օդափոխություն, ջեռուցման համակարգ:

Առաջիկա 2,5 տարում Ստեփանակերտում 2000-ից ավելի բնակարան կկառուցվի: Հերթական՝ 14 և 15 հարկանի շենքերի հիմքերն այսօր են դրվել:

Աշոտ Մանուչարյան, շինարարական ընկերության ղեկավար - Երկու սենյականոց 87 բնակարան, երեք սենյականոց՝ 69 բնակարան և մեկ 4 սենյականոց բնակարան:

Նորակառույց բնակելիները կլինեն սեյսմակայուն՝ վստահեցնում են նախագծի հեղինակ ճարտարապետները: Երկու տարի անց Մամիկոնյան փողոցում պատրաստ կլինի Ստեփանակերտի առաջին 16 հարկանին՝ կրկին տեղահանվածների համար:

Միքայել Սարգսյան, ճարտարապետ - Կարկասային շենքը, հարկայնությունը՝ 16 բնակելի հարկերով: 3 հարկ լինելու է հասարակական նշանակության տարածք: Դա ստացվել է բարդ ռելիեֆի պատճառով:

Օպերատիվ բնակարանաշինության համար շինարարական կազմակերպություններ են հրավիրվել նաև Հայաստանից:

Արամ Սարգսյան - Տեմպն աշխատուժի քանակի հաշվին է լինելու, ոչ որակի հաշվին: Մեր տեսչական մարմինները պարբերաբար ստուգումներ են իրականացնում շինհրաապարակներում, որակի առումով մենք խնդիր դեռևս չունենք:

Մեծածավալ բնակարանաշինության արդյունքում Շուշի և Հադրութ քաղաքից տեղահանվածները բնակարաններ կստանան Ստեփանակերտում, իսկ օկուպացված գյուղերի բնակիչները՝ նորակառույց կամ այլ գյուղական բնակավայրերում:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում