Ռուսական շուկայում հայկական կոնյակի իրացման արգելք չկա

ՎՎահե Կոստանդյան

Հայաստանում արտադրական հզորություններ են փնտրում «Սպուտնիկ V» պատվաստանյութի արտադրության համար, Մոսկվա - Բիշքեկ - Երևան - Մինսկ - Նուր-Սուլթան հեռուստակամրջի ժամանակ հայտարարել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի արդյունաբերության և ագրոարդյունաբերության նախարար Արտակ Քամալյանը։

Արտակ Քամալյան (ԵՏՀ արդյունաբերության և ագրոարդյունաբերության նախարար) - Դեկտեմբերից սկսած բանակցություններն ընթանում են։ Որքան ինձ հայտնի է, Հայաստանը պատրաստ է հարթակ տրամադրել ամսական 100 հազար դեղաչափ պատվաստանյութ արտադրելու համար։

Հայկական կոնյակը ռուսական շուկայում իրացման խնդիր չունի, բայց մրգային գինիների հարցը քննարկվում է։ 2020-ի հունիսից Ռուսաստանում ուժի մեջ մտած գինու և կոնյակի մասին նոր օրենքի խիստ չափորոշիչները բավականին դժվարացրել են ԵԱՏՄ անդամ երկրների մրգային գինիների իրացումը։

Արտակ Քամալյան - Հայաստանի համար նուրբ հարցը փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը բարձրացրել է հանձնաժողովում։ Ռուսաստանի գյուղատնտեսության նախարարության պարզաբանումից հետո, մասնավորապես, կոնյակի վաճառքի խնդիր այլևս չկա։

Ինչ վերաբերում է մրգային գինիներին, հանձնաժողովը ակնկալում է նոր պարզաբանումներ։ Բանն այն է, որ նոր օրենքով գինի կարող է համարվել այն խմիչքը որն ստացվել է միայն խաղողից: Այս դեպքում խնդիրներ ունեն նռան և այլ մրգային գիներ արտադրողները։

Արտակ Քամալյան - Օրենքը միայն ԵԱՏՄ երկրներին չի վերաբերում։ Նռան կամ ծիրանից ստացված գինին չի կարող համարվել գինեգործական, բայց մենք դիմել ենք գյուղատնտեսության նախարարությանը և սպասում ենք պատասխանի կարծում եմ այս հարցը ևս կլուծվի։

Կոոպերացիաների ինտեգրումը ԵԱՏՄ-ում դանդաղում է։ Ավելի քան 200 ծրագիր կարող է գործել որպես ինտեգրացված կոոպերացիա։ Խնդիրը ֆինասական է, ասում է Արտակ Քամալյանը, որոշ բիզնեսների համար փորձում են արտոնյալ ֆինանսական գործիքներ գտնել։

Այն պատժամիջոցները, որ սահմանվել էին Հայաստանի դեմ, նպատակ ունեին փողոց հանել հարյուր հազարավոր գյուղացիների. Պապոյան

Այն պատժամիջոցները, որ սահմանվել էին Հայաստանի դեմ, նպատակ ունեին փողոց հանել հարյուր հազարավոր գյուղացիների. Պապոյան

Ֆրանսիայում հինգշաբթի հակակառավարական ցույցերին մասնակցել է շուրջ 575000 մարդ

Ֆրանսիայում հինգշաբթի հակակառավարական ցույցերին մասնակցել է շուրջ 575000 մարդ

Գյուղատնտեսություն ասելով՝ հասկանում ենք ինտենսիվ գյուղատնտեսություն, տոհմային անասնաբուծություն, ինտենսիվ այգիներ. Պապոյան

Գյուղատնտեսություն ասելով՝ հասկանում ենք ինտենսիվ գյուղատնտեսություն, տոհմային անասնաբուծություն, ինտենսիվ այգիներ. Պապոյան

Պապոյանը՝ կարկտահարությունից տուժածների փոխհատուցման և ապահովագրական վճարումների մասին

Պապոյանը՝ կարկտահարությունից տուժածների փոխհատուցման և ապահովագրական վճարումների մասին

Մենք ցանկանում ենք տեսնել սփյուռքահայերի ներդրումը Հայաստանի զարգացման գործում. եթե դա լինի հայրենադարձության տեսքով, Հայաստանի հայերս երջանիկ կլինենք. Ռուբեն Ռուբինյան

Մենք ցանկանում ենք տեսնել սփյուռքահայերի ներդրումը Հայաստանի զարգացման գործում. եթե դա լինի հայրենադարձության տեսքով, Հայաստանի հայերս երջանիկ կլինենք. Ռուբեն Ռուբինյան

Եվրահանձնաժողովը 4,3 միլիարդ եվրոյի ֆինանսական օգնության նոր փաթեթ է հատկացրել Ուկրաինային

Եվրահանձնաժողովը 4,3 միլիարդ եվրոյի ֆինանսական օգնության նոր փաթեթ է հատկացրել Ուկրաինային

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում