ԼԼիլիթ Գասպարյան

Եթե կա մի հենարան, որով հայ ժողովուրդը և Հայաստանը կարող են հաղթանակել, ապա այդ հենարանի անունը միտք է. Հայկ Չոբանյան

Եթե կա մի հենարան, որով հայ ժողովուրդը և Հայաստանը կարող են հաղթանակել, ապա այդ հենարանի անունը միտք է. Հայկ Չոբանյան

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հայկ Չոբանյանը մասնակցել է «Միտք» ինկուբացիոն ծրագրի մրցութային փուլի միջոցառմանը:

Ծրագրի գլխավոր նպատակն է տրամադրել սովորելու, աճելու և արժեքավոր կապեր ստեղծելու հնարավորություններ՝ այդպիսով աջակցելով ձեռներեցներին հիմնել իրենց ստարտափները և ազդեցություն ունենալ Հայաստանի տնտեսության, հատկապես բարձր տեխնոլոգիաների ոլորտի վրա:

«Որպես կանոն, մեզ թվում է, թե զարգացման համար անհրաժեշտ են շատ ռեսուրսներ և, մասնավորապես, շատ փող, բայց իրականում այն ունակությունները, որ ստեղծվում են նմանատիպ նախաձեռնությունների շրջանակում, զարգացման ամենակարևոր գործոնն են: Իրականում, եթե մենք կարողանանք հավատով լցված լինենք դեպի մեզ, եթե ունենանք նպատակ, երազանք և հավատանք երազանքի իրականացմանը, եթե ունենանք կամք և հաստատակամություն՝ անընդհատ սովորելու, գիտելիք վերցնելու, որովհետև եթե կա մի հենարան, որով հայ ժողովուրդը և Հայաստանը կարող են հաղթանակել, ապա այդ հենարանի անունը միտք է: 

Մեզ պետք են մտածող, ստեղծարար, կամքով ու հաստատակամությամբ լեցուն մարդիկ, որպեսզի մենք ապրենք այնպիսի երկրում և միջավայրում, որում երազում ենք ապրել»,- ասել է նախարարը:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում