Հայաստանում առաջին անգամ անցկացվում է կանանց ֆուտբոլի միջազգային ընկերական մրցաշար, որին մասնակցում են Լիտվայի, Հորդանանի ու Լիբանանի ընտրանիները: Երեկ կայացած առաջին խաղում Լիտվայի հավաքականը՝ մրցաշարի բացման խաղում նվազագույն հաշվով պարտության մատնեց Հորդանանի ըտրանուն:
Այսօր իր առաջին հանդիպումն անցկացեց Հայաստանի ազգային հավաքականը՝ նորանշանակ գլխավոր մարզիչ Արմեն Սանամյանի գլխավորությամբ: Ազգային թիմն ունի մի քանի նորեկ՝ հիմնականում Միացյալ նահանգներից, իսկ մեր ընտրանու կորիզը կազմում են «Ալաշկերտի» աղջիկները:
Լիբանաի դեմ խաղի ամբողջ ընթացքում մեր թիմը տիրեց խաղային ու տարածքային առավելությանը՝ մրցակցին շնչելու հնարավորություն չտալով: Առաջին խաղակեսի 6-րդ րոպեին Անի Ղուկասյանի եզրային ճեղքումից ու փոխանցումից հետո գնդակը պատահմամբ սեփական դարպասն ուղարկեց Ալ Հադադը:
Երկրորդ գոլը մեր աղջիկները խփեցին առաջին խաղակեսի վերջին րոպեին: Նենսի Ավեսյանի եզրային փոխանցումից հետո Մարալ Արթինը մտավ տուգանային հրապարակ ու դիպուկ հարվածով կրկնապատկեց մեր թիմի առավելությունը: Երկրորդ խաղակեսում այլևս գոլեր չգրանցվեցին ու Հայաստանի հավաքականը հաղթեց 2-0 հաշվով:
Խաղից հետո Արմեն Սանամյանը կիսվեց տպավորություններով ու նշեց, որ մեր առաջիկայում մրցունակ հավաքական ենք ունենալու, իսկ մրցաշարի ֆավորիտներից նշեց Լիտվայի հավաքականին:
Տեղեկացնենք, որ մրցաշարը շրջանաձև մրցակարգով է անցկացվում: Մեր ընտրանու հաջորդ մրցակիցը Հորդանանի հավաքական է, իսկ վերջին՝ 3-րդ տուրում, Սանամյանի թիմն ուժերը կչափի Լիտվայի հավաքականի հետ:

Շախմատի համաշխարհային օլիմպիադա. Հայաստանի հավաքականը 6 խաղափուլից հետո 3-րդ տեղում է

Վաչե Հովակիմյանը և Էդգար Հայրապետյանը լրացրել են միջազգային վարպետի երրորդ նորմաները․ Վաչեին պաշտոնապես կշնորհվի միջազգային վարպետի կոչում

Հայաստանի հավաքականները հաղթանակներ են գրանցել շախմատի համաշխարհային օլիմպիադայի 6-րդ խաղափուլում

Հայաստանի կանանց հավաքականը տարել է չորրորդ հաղթանակը շախմատի համաշխարհային 46-րդ օլիմպիադայում

Արարատ Միրզոյանը մեկնել է ԱՄՆ՝ մասնակցելու ՄԱԿ-ի ԳԱ նստաշրջանի քննարկումներին

Մակրոնը հանդիպումներ է ունեցել Թրամփի և Զելենսկու հետ

Հասանք ինքնաթիռի մեր տեղին. Փաշինյան

Լուրեր 13:00 | «Գոլդեն Փելիս»-ին օտարված հողատարածքը կվերադարձվի Հայաստանի Հանրապետությանը

Այս օդանավով ենք թռչելու Նյու Յորք. Նիկոլ Փաշինյան

COP17 Week Dilijan-ը պաշտոնապես մեկնարկել է



