ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարն այցելել է «Թումո» կենտրոն

Հայաստանը մասնակցել է Ինտերպոլի Trigger X միջազգային օպերացիային. շրջանառությունից դուրս են բերվել 248 միավոր հրազեն և ավելի քան 11 հազար փամփուշտ

Ոստիկանը 10 րոպե չանցած եղել է դեպքի վայրում․ ՆԳ նախարարը ներկայացրել է մանրամասներ Շաքիի միջադեպից

Դժվար քայլերով շարժվում ենք հանքարդյունաբերությունը բնապահպանական ժամանակակից ստանդարտներին համապատասխանեցնելու ուղղությամբ. Փաշինյան

Արցախի Սարսանգի ջրամբար 40 հազար մանրաձուկ է բաց թողնվել

ՆՆարեկ Սահակյան

Ծիածանափայլ իշխանի 40 հազար մանրաձուկ՝ Արցախի Սարսանգի ջրամբարում: Առաջին խմբաքանակը բաց են թողել շրջակա միջավայրի նախարար Ռոմանոս Պետրոսյանն ու Արցախի տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Հայկ Խանումյանը:

Ռոմանոս Պետրոսյան (ՀՀ շրջակա միջավայրի նախարար) - Բավականին բարձր դիմադրողականություն ունեցող ձկնատեսակ է, և մեր ուսումնասիրությունները ցույց են տվել, որ Սարսանգի ջրամբարում և միկրոպլանկտոնի առկայության և ջրի ջերմաստիճանի այս սեզոնի համար լավագույն շրջափուլն է մանրաձուկը բաց թողնելու համար, և 1-2 տարի անց Սարսանգի ջրամբարում, Արցախի ժողովրդի համար, ծիածանափայլ իշխանի բավականին ներկայանալի պոպուլացիա կունենանք:

Ռոմանոս Պետրոսյանի գլխավորած պատվիրակությանն ընդունել է Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը: Հանդիպմանը քննարկել են շրջակա միջավայրի պահպանման, արդյունավետ կառավարման և անտառային ռեսուրսի վերականգնման հարցեր: Շրջակա միջավայրի նախարարության աջակցությամբ Արցախում մեկ հեկտար մակերեսով տնկարան կստեղծվի:

Հայկ Խանումյան (Արցախի տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար) - Հիմնականում էնդեմիկ ծառատեսակների մասին է խոսքը: Այն, ինչ որ կա մեր անտառներում: Ուղղակի ունենանք տնկարան, որի տնկիները հիմնականում օգտագործվեն ծառատունկի համար:

Հետպատերազմական շրջափուլում անելիքը շատ է, արցախցի գործընկերների հետ շփումներում նշել է նախարար Պետրոսյանն ու վստահեցրել՝ «Հայանտառ» և «Արցախանտառ» ընկերությունների գործակցությամբ ծրագիրը կիրագործվի կարճ ժամկետում:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում