Հայրենիքին մատուցած ծառայությունների ու նվիրումի համար պարգևատրվել են տասնյակ զինծառայողներ

ԱԱննա Ավետիսյան

Պատերազմից հետո անմահացած հերոսների սխրանքներն արժևորվում են նաև պաշտոնապես: Փոխգնդապետ Մհեր Ստեփանյանը, պայմանագրային զինծառայողներ Էդուարդ Գասպարյանը և Արսեն Մայիլյանը հետմահու պարգևատրվել են հայրենիքին մատուցած ծառայությնների համար «Մարտական խաչ» 1-ին աստիճանի մեդալով:

Հայաստանի պաշտպանության նախարարության 3 զինծառայող էլ հետմահու պարգևատրվել է «Մարտական խաչ» 2-րդ աստիճանի շքանշանով: 5-ը՝ Արիության մեդալով: «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 2-րդ աստիճանի մեդալով պարգևատրվել է 4 զինծառայող, իսկ 37 զինծառայող հետմահու արժանացել է մարտական ծառայության մեդալի:

Հերոսներ, որոնք շարունակելու են բարձր պահել իրենց զինակից ընկերների պատիվը երկրային կյանքում: Հայրենիքի պաշտպանության գործում ավանդի, մարտական գործողությունների ընթացքում ցուցաբերած խիզախության և անձնվիրության համար Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության գնդապետ Մկրտիչ Մարտիրոսյանն արժանացել է «Մարտական խաչ» 1-ին աստիճանի շքանշանի:

«Մարտական խաչ» 2-րդ աստիճանի շքանշանով պարգևատրվել է գնդապետ Արթուր Երոյանը: Արիության մեդալի է արժանացել 11 զինծառայող, ևս 3 ը պարգևատրվել է «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 2-րդ աստիճանի մեդալով: «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 2-րդ աստիճանի մեդալով պարգևատրվել է 69 զինծառայող, իսկ 5 զինծառայող՝ Մխիթար Հերացու մեդալով:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում