Այգին և ջերմոցը կորցրած արցախցին նոր եռանդով գործի է անցել փակ գրունտում

ՆՆարեկ Սահակյան

Արցախում անմշակ հող չպետք է լինի: Այս համոզմունքով Արմեն Ամիյանը փակ գրունտում նորից զբաղվում է հողագործությամբ: Սեփական ջերմոցային տնտեսությունն ու այգին օկուպացված Ուղտասար գյուղում են: Հիմա այստեղ ավելի մեծ ջանքերով ելակ և վաղահաս կարտոֆիլ է մշակում:

Արմեն Ամիյան (գյուղատնտես) - Կարտոֆիլը ցանել ենք, մինչև 10 օրը սկսելու ենք հավաքել բերքը ու դրանից հետո այլ կուլտուրա ենք մշակելու:

Երեք պատերազմի մասնակից է Արմեն Ամիյանը: Նոյեմբերի 10-ին է տուն վերադարձել, մեկ ամիս անց նորից անցել է սիրելի գործին: Վստահ է, որ ուժեղ տնտեսությամբ հզոր կլինի նաև երկրի բանակը:

Արմեն Ամիյան  - Իմ հույսը չեմ կորցրել, ճիշտ է՝ ընկճված էի, բայց վերցրել եմ բահս, ջերմոցի տիրոջը գտել եմ ու վարձակալական հիմունքներով վերցրել: Մենք այսպես կարող ենք զարգանալ, ու պիտի զարգանանք: Ես հույս ունեմ, որ հասնելու ենք մեր նպատակին:

Իսկ նպատակն արդեն մեկն է՝ կրկին Ուղտասարի՝ իր ջերմոցը մշակի: Ցավով է փաստում՝ Արցախի շատ ջերմոցային տնտեսություններ հայկական վերահսկողության տակ չեն, և սա ավելի է պարտավորեցնում:

Արմեն Ամիյան - Չեմ գնում քանակի հետևից, աշխատում եմ որակի՝ էկոլոգիապես մաքուր արտադրանքի համար: Հիմնականում գոմաղբ եմ օգտագործում, քիմիա չեմ օգտագործում ընդհանրապես:

Ջերմոցում միշտ գործ կա: Արմենը գիտի դրա բանաձևը, ասում է՝ պետք է ցանքաշրջանառություն ապահովել, մեկ միավոր տարածքից կլոր տարի բերք հավաքել:
 

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում