Հովտաշենում փորձարկել են կենսահավելումներով բույսեր աճեցնելու նոր տարբերակը

ՎՎահե Կոստանդյան

Գյուղատնտեսություն առանց հողի՝ սա ապրիլմեկյան կատակ չէ: Տարբերակը փորձարկել է հովտաշենցի ջերմոցատերը։

Բախշիկ Մկրտչյան (ջերմոցատեր) - Սա մեր ստացած վարունգներն ենք, իսկ սա սովորական մեր հողի մեջ դրած վարունգներն են:

Ե՛վ հողում, և՛ նոր միջավայրում երկու սածիլներն էլ միաժամանակ նույն օրն են տնկել, սակայն բերքը ստացել են տարբեր ժամկետում: Ջերմոցատերը վստահեցնում է՝ նոր օրգանական խառնուրդում բերքը 15 օր ավելի շուտ է աճել, քան սովորական հողինը: Բացի այդ, բույսն ավելի դիմացկուն է հիվանդությունների նկատմամբ:

Բախշիկ Մկրտչյան - Կարելի է հող չօգտագործել, դաժե չբերրի հողերի վրա ունենալ ջերմոց։

Ակնհայտ է նաև լոլիկի աճի տարբերությունը: Օրգանական պարարտանյութերի նոր խառնուրդ ստեղծելու առաջարկն արտադրող ընկերությունը ստացել է այն հողատերերից, որոնք իրենց տարբեր մշակաբույսեր են աճեցրել, սակայն արդյունք չեն ունեցել։ Այս միջավայրը միանգամայն տարբերվում է նաև հիդրոպոնիկ տարբերակից։ Հողի փոխարեն արտադրողին առաջարկվում է բույսն աճեցնել օրգանական պարարտանյութերի խառնուրդի փոքրիկ պարկերում։

Լուսինե Նալբանդյան (օրգանական պարարտանյութեր արտադրող ընկերության տնօրեն) - Այս պահի դրությամբ փորձերն իրականացվել են յուրաքանչյուր բույսի համար մեկ պարկ 20 լիտր ծավալով։ Բայց պարկը կարող է լինել ավելի փոքրածավալ։

Փոքրիկ պարկն ամբողջությամբ բավարար է բույսի աճեցման մեկ սեզոնի համար։ Օգտագործումից հետո այն կարելի է կիրառել այգու պարարտացման նպատակով։

Լուսինե Նալբանդյան - Բաղադրությունը իրենից ենթադրում է մեր կողմից 10 տարվա ընթացքում արտադրած օրգանական պարարտանյութերի խառնուրդը, դրան ավելացվել է նաև ագրոպեռլիտ, պեմզա, մեր կենսահումուսը, օրգանոմիքսը, մեր սուպերկոմպոստը, բացի դրանից, ունենք էֆեկտիվ միկրոօրգանիզմների գեղեցիկ փունջ։

Արտադրողը վստահեցնում է՝ օրգանական պարարտանյութերի խառնուրդի մեկ պարկի արժեքն այնքան կլինի, որ ֆերմերները դժգոհ չմնան։

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում