ՀՀայկարամ Նահապետյան

Խորհրդատվություններ Մոսկվայում՝ ՀԱՊԿ անդամ պետությունների ԱԳ փոխնախարարների ձևաչափով

Խորհրդատվություններ Մոսկվայում՝ ՀԱՊԿ անդամ պետությունների ԱԳ փոխնախարարների ձևաչափով

ԱԳ նախարարի տեղակալ Արմեն Ղևոնդյանը մասնակցել է Հավաքական անվտանգության մասին պայմանագրի կազմակերպության անդամ պետությունների ԱԳ նախարարների տեղակալների ձևաչափով Մոսկվայում կայացած խորհրդատվություններին:

Միջոցառման ընթացքում մտքեր են փոխանակվել ՀԱՊԿ-ում փոխգործակցության արդիական հարցերի շուրջ, այդ թվում նաև՝ առաջիկայում նախատեսվող ՀԱՊԿ ԱԳՆԽ միջնստաշրջանային նիստի նախապատրաստման համատեքստում, ներառյալ այնպիսի թեմաների, ինչպիսիք են՝ համագործակցության զարգացումը Կազմակերպության շրջանակում և միջազգային հարթակում:           

Խորհրդատվությունների արդյունքներով կարևորվել է նաև Կազմակերպության շրջանակում համագործակցությանն ու նրա հետագա զարգացմանը նպաստող նմանատիպ հանդիպումների պարբերականության ապահովումը:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում