Արհեստական գնաճ ձվի շուկայում. ՏՄՊՊՀ-ն ուսումնասիրում է

ՎՎահե Կոստանդյան

Հավկիթը թանկացել է, խանութներում կա նաև ձվի դեֆիցիտ, և սա այն պարագայում, որ երկրի խոշոր թռչնաֆաբրիկաներում ձվի օրական արտադրությունը չի նվազել: Հակամենաշնորհային հանձնաժողովը մտադիր է ուսումնասիրել շուկան, կասկածներ կան, որ սա արհեստական վիճակ է, այլ կերպ ասած՝ հակամրցակցային պայմանավորվածության արդյունք:

Գևորգ Ջանվելյան, թռչնաֆաբրիկայի տնօրեն - Մոտավորապես, հիմա 50-55 դրամ է մեկ ձվի ինքնարժեքը։

Դրամ-դոլար փոխարժեքի ու ներկրվող թռչնակերի գնի բարձրացման արդյունքում դեռևս դեկտեմբերին՝ Ամանորից առաջ, բարձրացավ հավկիթի ինքնարժեքը։ Սուրբ Զատկի տոնին ընդառաջ ևս, արդեն մի քանի օր է՝ խանութներում ձվի պակաս է նկատվում, եղածն էլ թանկ է։ Թռչնաֆաբրիկայի տնօրենը նշում է՝ իրենք արտադրանքը գործարանից բաց են թողնում 63-64, իսկ սուպերմարկետում վաճառվում է 76 դրամով։

Գևորգ Ջանվելյան - Մենք աշխատում ենք առանց միջնորդների, որի արդյունքում խանութում վաճառքի գինը անհամեմատ ցածր է։

Թռչնաֆաբրիկայից խանութ արտադրողները հիմնականում աշխատում են միջնորդների հետ՝ ասում է Թռչնաբույծների միության նախագահը։ Եթե նույնիսկ միջնորդը, իր հերթին, խանութն էլ՝ իր 10 դրամով թանկացնեն, ձվի գինը 84 դրամը պետք է չգերազանցի, սակայն շուկայում նկատվում է նաև արհեստական դեֆիցիտ՝ ասում է Սերգեյ Ստեփանյանը, փոքր խանութները ձուն վաճառում են նույնիսկ 100 դրամով։

Հիմա երկրի խոշոր թռչնաֆաբրիկաներն օրական արտադրում են 900 հազար ձու՝ ճիշտ այնքան, որքան սպառվում է՝ ասում է թռչնաբույծների միության նախագահը։ Կասկածելի դեֆիցիտի ահազանգով արդեն դիմել են Տնտեսական մրցակցության պետական պաշտպանության հանձնաժողով։ Գեղամ Գևորգյանի համար ևս խնդիրն այս պահին բացատրություն չունի, քանի որ անցած տարվա փետրվարին նույնիսկ ձվի ավելցուկ կար։

Գեղամ Գևորգյան, ՏՄՊՊՀ հանձնաժողովի նախագահ - Կարող է լինել հակամրցակցային պայմանավորվածության արդյունք կամ նախկին հակամրցակցային պայմանավորվածության շարունակություն՝ որպես հետևանք, կարող է լինել արհեստական դեֆիցիտի ստեղծում՝ որոշ տնտեսվարող սուբյեկտների կողմից կամ արհեստական դեֆիցիտի ստեղծում՝ այլ տնտեսվարողներ սուբյեկտներ, ասենք, միջնորդների կողմից։

Բոլոր տարբերակները հանձնաժողովը կուսումնասիրի՝ ասում է Գեղամ Գևորգյանը։ Իսկ թռչնաբույծների միության նախագահը քաղաքացիներին հորդորում է տոնին ընդառաջ խուճապահար բարձր գնով հավկիթ չգնել։ Մարտից մինչև նոյեմբերի վերջ տնտեսվարողները համավարակի հետևանքով չեն կարողացել ածան հավերի գլխաքանակը ներմուծել, մինչդեռ տարվա ընթացքում այն պետք է երկու անգամ թարմացվի: Թռչնաբույծի խոսքով՝ մարտի 23-ից սկսել է ձվարկումը: Մինչև Զատիկ գինը կկայունանա:

Այն պատժամիջոցները, որ սահմանվել էին Հայաստանի դեմ, նպատակ ունեին փողոց հանել հարյուր հազարավոր գյուղացիների. Պապոյան

Այն պատժամիջոցները, որ սահմանվել էին Հայաստանի դեմ, նպատակ ունեին փողոց հանել հարյուր հազարավոր գյուղացիների. Պապոյան

Ֆրանսիայում հինգշաբթի հակակառավարական ցույցերին մասնակցել է շուրջ 575000 մարդ

Ֆրանսիայում հինգշաբթի հակակառավարական ցույցերին մասնակցել է շուրջ 575000 մարդ

Գյուղատնտեսություն ասելով՝ հասկանում ենք ինտենսիվ գյուղատնտեսություն, տոհմային անասնաբուծություն, ինտենսիվ այգիներ. Պապոյան

Գյուղատնտեսություն ասելով՝ հասկանում ենք ինտենսիվ գյուղատնտեսություն, տոհմային անասնաբուծություն, ինտենսիվ այգիներ. Պապոյան

Պապոյանը՝ կարկտահարությունից տուժածների փոխհատուցման և ապահովագրական վճարումների մասին

Պապոյանը՝ կարկտահարությունից տուժածների փոխհատուցման և ապահովագրական վճարումների մասին

Մենք ցանկանում ենք տեսնել սփյուռքահայերի ներդրումը Հայաստանի զարգացման գործում. եթե դա լինի հայրենադարձության տեսքով, Հայաստանի հայերս երջանիկ կլինենք. Ռուբեն Ռուբինյան

Մենք ցանկանում ենք տեսնել սփյուռքահայերի ներդրումը Հայաստանի զարգացման գործում. եթե դա լինի հայրենադարձության տեսքով, Հայաստանի հայերս երջանիկ կլինենք. Ռուբեն Ռուբինյան

Եվրահանձնաժողովը 4,3 միլիարդ եվրոյի ֆինանսական օգնության նոր փաթեթ է հատկացրել Ուկրաինային

Եվրահանձնաժողովը 4,3 միլիարդ եվրոյի ֆինանսական օգնության նոր փաթեթ է հատկացրել Ուկրաինային

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում