Կորոնավիրուսի բրիտանական և աֆրիկյան նոր շտամներով վարակման դեպք Հայաստանում չի հաստատվել

ՎՎահե Դավթյան

Կորոնա թվերը մտահոգիչ են, բայց կառավարելի: Հիվանդությունն ունի 20 տոկոս ծանր և 5 տոկոս ծայրահեղ ծանր ընթացք: Այսօր Ազգային ժողովում Առողջապահության նախարարը կոչ արեց շարունակել դիմակ կրել:

Անահիտ Ավանեսյան, ՀՀ առողջապահության նախարար - Իհարկե, չենք կարող ապրել վախի մթնոլորտում, բայց զգոնությունը շատ կարևոր է:

Քովիդով վարակված քաղաքացիներին տասը բժշկական կենտրոն է սպասարկում: Բժշկական որոշ կենտրոններ վերապրոֆիլավորում են, մեծացնում մահճակալային ֆոնդը:

Անահիտ Ավանեսյան - Այս պահին չունենք քաղաքացիներ, ովքեր բժշկական օգնության տրամադրման խնդիր ունեն, ծավալվում ենք, ապահովվում ենք:

Նախորդ տասը օրերին տեսչական մարմինների ստուգումներն զգալի խախտումներ չեն արձանագրել: Անահիտ Ավանեսյանն այս պահին լրացուցիչ սահմանափակումներ մտցնելու կարիք չի տեսնում: Դպրոցները, որտեղ վարակման ցուցանիշը բարձր կլինի, կանցնեն հեռավար ուսուցման: Սակայն նման դեպքեր, ըստ նախարարի, դեռ չկան:

Անահիտ Ավանեսյան - Անհրաժեշտ է ամեն ինչ անել, որ թվերը լինեն կառավարելի, չունենանք դրսում մնացած պացիենտներ:

Եվրոպական մի շարք երկրներ դադարեցրել են «Astra Zeneca» պատվաստանյութի օգտագործումը՝ կողմնակի ազդեցությունների պատճառով: Առողջապահության նախարարը վստահեցրեց՝ ուշադրությամբ հետևում են բոլոր հրապարակումներին: Հայաստանում 300 անձ արդեն պատվաստվել է Քովիդի դեմ: Դրանք բուժաշխատողներ են, պատվաստանյութը՝ ռուսական «Սպուտնիկ V»-ն:

Անահիտ Ավանեսյան - Մեր հաջորդ խմբաքանակները պիտի գան Հայաստան, այդ ժամանակ ավելի մեծ լայն շրջանակ կանցկացվի:

Առողջապահության նախարարը հավաստիացրեց՝ կորոնավիրուսի բրիտանական և աֆրիկյան նոր շտամներով վարակման դեպք մեր երկրում չեն հաստատվել:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում