ԶՈՒ ԳՇ օպերատիվ վարչության պետը՝ այսօր մեկնարկած զորավարժությունների մասին

ԱԱրման Գալոյան

Այսօրվանից Հայաստանում մեկնարկել են մարտավարական և մարտավարամասնագիտական համատեղ զորավարժություններ:

ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի օպերատիվ գլխավոր վարչության օպերատիվ վարչության պետ, գեներալ-մայոր Է․ Ասրյանը, անդրադառնալով զորավարժություններին, տեղեկացրել է, որ դրանցում ընդգրկված զորամասերն ու ստորաբաժանումները կարգադրական կարգով բերվում են մարտական պատրաստականության համապատասխան աստիճանի և դուրս բերվում զորավարժությունների անցկացման շրջաններ:

«Ծավալվել են զինված ուժերի, զորամիավորումների և զորատեսակների կառավարման կետերը, որտեղ իրականացվում են մարտավարական զորավարժությունների, մարտական հրաձգության փուլերի և հաշվարկների ճշտման, նաև՝ ստորաբաժանումների և կրակի կառավարման մարզումների նախապատրաստական աշխատանքներ»,- տեղեկացրել է նա:

Ասրյանի խոսքով՝ զորավարժությունների նպատակներն են՝ ստուգել զորամասերի և ստորաբաժանումների մարտունակությունը, հատկապես բարդ իրավիճակային պայմաններում գործելու ունակությունները, ստուգել ԶՈՒ օպերատիվ-մարտավարական օղակների կառավարման մարմինների կարողությունները զորքերի կառավարման գործում և ճշգրտել հաստիքային տրված ուժերի և միջոցների փոխգործակցության հարցերը:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում