ՄՄարիամ Մխիթարյան

ՆԱՏՕ-ն ընդլայնում է իր ներկայությունն Արկտիկայում

ՆԱՏՕ-ն ընդլայնում է իր ներկայությունն Արկտիկայում

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը հայտարարել է, որ դաշինքը Ռուսաստանի պատճառով պետք է ակտիվացնի իր գործունեությունը Արկտիկայում, քանի որ այդ երկիրն այնտեղ ավելացնում է իր ներկայությունը:

«Վերջին տարիներին դաշինքն ամրապնդել է իր ներկայությունը Արկտիկայում, որի ռազմավարական կարևորությունը մեծացել է ինչպես գլոբալ տաքացման պատճառով, որի հերևանքով սառույցը հալվում է և ավելացնում չեզոք ջրերի տարածքները, այնպես էլ տարածաշրջանում Ռուսաստանի հզորացմամբ»,- ներկայացնում է ТАСС-ը:

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը հիշեցրել է, որ նախկինում դաշինքը նշում էր հեռավոր Հյուսիսում լարվածության ցածր մակարդակի մասին, ինչն այսօր զգալի աճել է:

The National Interest-ի հեղինակները ենթադրել են, որ Արկտիկայում սկսվել է «մեծ տերությունների մրցակցություն», որին մասնակցում են ԱՄՆ-ը, Ռուսաստանը և Չինաստանը: Վաշինգտոնը հաղթելու հնարավորություն ունի, միայն այն դեպքում, եթե տարածաշրջանում հաստատվի ամերիկյան մշտական ​​ներկայություն:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում