«Իմ քայլը» խմբակցությունն այս քայլով չի արտահայտում իր վերաբերմունքը թեկնածուների նկատմամբ. Մակունց

ԼԼիլիթ Գասպարյան

Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, ԱԺ «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը խորհրդարանում հայտարարել էր, որ «Իմ քայլը» խմբակցությունն այսօր չի ընտրելու Վճռաբեկ դատարանի դատավորի թեկնածու:

ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում Մակունցը տեղեկացրեց, որ այս երեք օրերի ընթացքում այն քննարկումները, որոնք տեղի են ունեցել, և ինչպես ինքը նշել է իր ելույթում` առաջին հերթին նպատակ ուներ  հասկանալի դարձնել հանրությանը 2020 թ. նոյեմբերի 15-ին ԲԴԽ նախագահ Ռուբեն Վարդազարյանի արած հայտարարության մոտիվները, նպատակը և թե ինչի՛ է հանգեցրել այդ հայտարարությունը:

«Այս օրերի ընթացքում քննարկումները գտան այն գնահատականը, որը մենք հնչեցրեցինք խմբակցության անունից ելույթի ընթացքում, որ մեր գնահատականը ոչ միայն շարունակում է մնալ այն, որ այդ հայտարարությունը դիտարկում ենք որպես քաղաքական, այլև այն արձագանքը, որը հնչեցնում էր պարոն Վարդազարյանը՝ ի պատասխան պատգամավորների հարցերի, խորացնում է մտահոգությունները առ այն, որ դրանք կարող են լինել շարունակական: Հարցուպատասխանի ժամանակ հնչել են նաև այլ մտահոգություններ պատգամավորների կողմից, մասնավորապես իր այլ գործունեությունների վերաբերյալ՝ թե՛ պայմանավորված կարգապահական վարույթների հետ կապված գործերով, թե՛ այլ հանգամանքներով:

«Իմ քայլը» խմբակցությունը ևս մեկ անգամ մատնանշում է, ընդգծում է, որ այս քայլով չի արտահայտում իր վերաբերմունքը թեկնածուների նկատմամբ, խորին ակնածանք և հարգանք ունենք թե՛ պարոն Հայկյանցի, թե՛ պարոն Մկրտչյանի նկատմամբ, սրանով մենք արտահայտում ենք քաղաքական արձագանք պարոն Վարդազարյանի արած արտահայտությանը»,- ասաց Լիլիթ Մակունցը: 

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում