Գյումրիում այս տարի ութ փողոց և մեկ հրապարակ կնորոգվի, կտեղադրվի 50 նոր կանգառ

ՔՔրիստինա Մկրտչյան

Չնայած որ 2020-ը դժվար տարի էր՝ կորոնավիրուս, հետո պատերազմ, այնուամենայնիվ Գյումրի քաղաքի վերաառուցման ծրագրերը չեն փոխվի՝ վստահեցնում է Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանը։ Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի վարկային միջոցներով դեռ երկու տարի առաջ մեկնարկած ճանապարհաշինությունն այս տարի մարտից կվերսկսվի։ Եվս ութ փողոց և մեկ հրապարակ կնորոգվեն։

Կառավարության հետ համատեղ սուբվենցիոն մի քանի խոշոր ծրագրեր կմեկնարկեն այս տարի։ Կշարունակվի նաև համայնք-կառավարություն ֆինասավորմամբ ճանապարհաշինությունը։ Այս տարի ձեռք կբերվեն 1100 խնայող լամպեր։ Բացի այդ, մեկնարկում է լուսավորության Հայաստանում նոր արևային պանելների ծրագիրը։

Սամվել Բալասանյան, Գյումրու քաղաքապետ - 7 տարի հետո մենք այլևս հոսանքի կարիք չենք ունենա, մենք կարող ենք հոսանք տրամադրել ՀԷՑ-ին, սա աննախադեպ ծրագիր է:

Գյումրիում հաշվառված է 414 անօթևան ընտանիք, սակայն կան հարյուրավորները, որ 2008-ից ինչ-որ փաստաթղթերի պատճառով դուրս են մնացել բնակարանաշինության ծրագրից։ Այս թիվը մոտ 800 է։ Անօթևանի կարգավիճակ ունեցող ընտանիքների և պետական բնակարանաշինության հարցը կառավարության հետ քննարկման փուլում է, այդ հարցին անդրադարձել է նաև վարչապետը՝ Գյումրի վերջին այցելության ժամանակ։

2021-ին 114 բնակարան և մեկ մանկապարտեզ կկառուցի «Համահայկական հիմնադրամը»։ 2021-ի կարևոր ծրագրերից է Գյումրու տարնսպորտային համակարգի արդիականացումը։ Միջքաղաքային տրանսպորտը կթարմացվի։ Այս տարի 50 նոր կանգառ կտեղադրվի, ևս 20-ը՝ հաջորդ տարի։ Այս մասով ևս աշխատանքները կմեկնարկեն գարնանը։

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում