ԱԺ-ն երկրորդ ընթերցմամբ ընդունեց ՀՀ դատական օրենսգրքում փոփոխությունների նախագիծը

ՆՆարե Ոսկանյան

Կառավարության ներկայացրած «ՀՀ դատական օրենսգիրք սահմանադրական օրենքում լրացում կատարելու մասին» և կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթը երկրորդ ընթերցմամբ ընդունվեց 97 կողմ, 20 դեմ 3 ձեռնպահ ձայներով:

Նախագծով առաջարկվում է կարգավորել «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» օրենքի և «Սնանկության մասին» օրենքով սահմանված վարույթների հարաբերակցությունը: Մասնավորապես՝ ինչ է տեղի ունենում, երբ «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» օրենքով գույքի բռնագանձումը որևէ կերպ առնչվում է սնանկության վարույթին, իրավասու մարմինը՝ Գլխավոր դատախազությունը, ինչ իրավունքներ ունի:

Հիշեցնենք, որ «ՀՀ դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքում և կից օրենքներում փոփոխությունների նախագծերի փաթեթով առաջարկվում է ստեղծել մինչդատական վարույթի նկատմամբ դատական վերահսկողության գործերը քննելու համար ենթամասնագիտացված դատարաններ, որոնք կլուծեն նաև դատարանների ծանրաբեռնվածության խնդիրը:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում