Հայկական բրենդային հագուստը՝ Մոսկվայի միջազգային ցուցահանդեսում

ՄՄերի Եգորյան

«Պատրաստված է Հայաստանում» ապրանքանիշի հագուստն ու կոշիկը, այս անգամ նաև փոքր պարագաների հետ, ցուցադրվում է Մոսկվայում միջազգային «ՍիՓիԷմ» նորաձևության ցուցահանդեսին: Մեկ ընդհանուր տաղավարում Հայաստանի թեթև արդյունաբերության ներուժն են ներկայացնում ավելի քան 10 ընկերություն՝ 5900 BC ապրանքանիշի ներքո: Արտադրող, դիզայներ, միջազգային ու տեղական փորձագետները համատեղ ուժերով ստեղծել են բարդ լուծումներով մի հավաքածու ու ներկայացել են հայկականի անվան տակ՝ դառնալով արդեն նորաձևություն թելադրող:

Արաքսյա Գրիգորյան (ՄԱԱԶԿ ծրագրերի համակարգող) - Այս անգամ 2021-2022 թթ. աշուն-ձմեռ հավաքածու ենք ներկայացնում, ստեղծված է բավականին հետաքրքիր, նորարարական լուծումներով: Քանի որ մենք մասսայական սեգմենտում չենք կարող մրցել, մեզ պետք է նորարարական միտք, և դա գրավում է մարդկանց, գալիս են, հետաքրքրվում են:

Գնորդի գրպանին զգալի հարված հասցրած համավարակի պատճառով ցուցահանդեսի կազմակերպիչներն այս անգամ գրավելու նոր միջոց են մտածել, թանկարժեք հագուստի և կոշիկի հետ ցուցադրվում են նաև փոքր աքսեսուարներ: Հայկական տաղավարից ուշադրության կենտրոնում Գյումրուց ժամանած նորարար արտադրանքն է, պատրաստման ձևը գաղտնի են պահում:

Կարեն Գոմցյան (արտադրող) - Այս անգամ նորույթով ենք ներկայանում, չպատռվող զուգագուլպաներ են, հումքը Հայաստանից է, նորագույն տեխնոլոգիաներով են պատրաստվում, հետաքրքրությունը շատ մեծ է, ունենք մեծաքանակ պատվերներ:

Այս անգամ հայ արտադրողին օգնության է հասել ռուսական «Սկոլկովո» նորարարական կենտրոնի հայկական մտքի արգասիքը՝ ոտքի սկան ապարատը, որ կորոշի գնորդի ոտքի չափը հստակ չափերով: Հայկական կոշիկն օնլայն վաճառքի տիրույթում ՏՏ նոր տեխնոլոգիաներով համաշխարհային շուկա դուրս բերելու նպատակ ունեն: Նաև հեռախոսային հատուկ ծրագիրը կորոշի, թե ում ոտքին որ կոշիկն է հարմար ու համաշխարհային ապրանքանիշների հետ կառաջարկի գնորդին նաև հայկական կոշիկ:

Արման Չուգուրյան («Սկոլկովո» տեխնոպարկի «Try fit» ընկերության համահիմնադիր) - Հայկական կոշիկի արտահանման հետ կապված հսկայական հնարավորություններ է տալիս, ուզում ենք նաև, որ այս նորույթը լինի Հայաստանում կոշիկ գնելու նոր կուլտուրա, նաև բանակի համար մեծ օգուտ կարող է տալ, արդյունքում ամեն զինվոր կունենա հենց իր համար պատրաստված կոշիկը, արդյունքում պահեստում կոշիկ շատ քիչ կմնա:

CPM-ի 35-րդ սեզոնը նվիրված է նորաձևության ոլորտի վերաինտեգրմանը։ 17 երկրների 550 բրենդներ Մոսկվա են բերել աշուն-ձմեռ 2021-22 սեզոնի նոր հավաքածուները: Համավարակի պասիվությունից հետո շուկան սկսում է ակտիվանալ: Ռուսական ու եվրոպական նորաձև հագուստի արտադրության և վաճառքի ոլորտները ներկայացնող առաջատար մասնագետներն այստեղ են:

Արաքսյա Գրիգորյան (ՄԱԱԶԿ ծրագրերի համակարգող) - Այս դժվար տարում շուկայի հետ կապը համարյա կտրվել էր, բայց քիչ-քիչ վերականգնում է:

ՄԱԿ-ի արդյունաբերական զարգացման կազմակերպություն ծրագիրը՝ Ռուսաստանի ֆինանսավորմամբ, մի բրենդի ներքո հայ արտադրողին կշարունակի ներկայացնել մի շարք միջազգային ցուցահանդեսներում՝ նպաստելով արտահանման ծավալների մեծացմանը:

Դեպի ՌԴ արտադրանքի արտահանման սահմանափակումը նաև դրական արդյունք է ունեցել. էկոնոմիկայի նախարար

Դեպի ՌԴ արտադրանքի արտահանման սահմանափակումը նաև դրական արդյունք է ունեցել. էկոնոմիկայի նախարար

Թուրքիան կարող է նվազեցնել Ռուսաստանից գազի ներկրումը, եթե Մոսկվան չիջեցնի գինը

Թուրքիան կարող է նվազեցնել Ռուսաստանից գազի ներկրումը, եթե Մոսկվան չիջեցնի գինը

Արարատ Միրզոյանը և Ղազախստանի փոխվարչապետը քննարկել են առևտրատնտեսական կապերի ակտիվացման հարցեր

Արարատ Միրզոյանը և Ղազախստանի փոխվարչապետը քննարկել են առևտրատնտեսական կապերի ակտիվացման հարցեր

Մհեր Գրիգորյանն ու Ասել Ժանասովան քննարկել են Հայաստան-Ղազախստան երկկողմ հարաբերություններին առնչվող հարցեր

Մհեր Գրիգորյանն ու Ասել Ժանասովան քննարկել են Հայաստան-Ղազախստան երկկողմ հարաբերություններին առնչվող հարցեր

Որ մի քիչ էլ պահեն այս սահմանափակումները, ռուսական շուկան էլ մեզ պետք չի լինելու ձկան արտահանման մասով․ Էկոնոմիկայի նախարար

Որ մի քիչ էլ պահեն այս սահմանափակումները, ռուսական շուկան էլ մեզ պետք չի լինելու ձկան արտահանման մասով․ Էկոնոմիկայի նախարար

Այն պատժամիջոցները, որ սահմանվել էին Հայաստանի դեմ, նպատակ ունեին փողոց հանել հարյուր հազարավոր գյուղացիների. Պապոյան

Այն պատժամիջոցները, որ սահմանվել էին Հայաստանի դեմ, նպատակ ունեին փողոց հանել հարյուր հազարավոր գյուղացիների. Պապոյան

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում