ԱՄՆ ՄԶԳ-ը 2 մլն 650 հազար լրացուցիչ ֆինանսավորում կհատկացնի ՀՀ գյուղատնտեսության ոլորտի զարգացմանը

ՎՎահե Կոստանդյան

Միացյալ նահանգների Միջազգային զարգացման գործակալությունը լրացուցիչ 2 միլիոն 650 հազար դոլարի հատկացում է արել, որը պայմանավորված է նախորդ տարիների ծրագրերի արդյունավետությամբ։ Ընդհանուր առմամբ՝ 2019-ից մեկնարկած գյուղական տնտեսական զարգացում, նոր տնտեսական հնարավորություններ ծրագրով ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության ֆինանսավորումը հասնում է 5 միլիոն 150 հազար դոլարի։

Սիմոն Սարգսյան (ԱՄՆ ՄԶԳ տնտեսական զարգացման գրասենյակի ծրագրերի ղեկավար) - 800 ֆերմեր մասնակցել է մեր դասընթացներին, 29 բիզնես ստացել է մեր փոքր դրամաշնորհները։ 2019 թվականի ընթացքում մեր աջակցած բիզնեսների շահույթն ավելացել է 11 տոկոսով։

Արդյունքներն ավելին կլինեին, եթե չլիներ համավարակն ու պատերազմը՝ վստահ է տնտեսական զարգացման ծրագրերի ղեկավարը։ Ֆինանսական նոր հատկացումից 1 միլիոն 150 հազար դոլարն ուղղվելու է կանանց ձեռներեցությանը։ Այն կանայք, ովքեր ունեն բիզնես և ցանկանում են հզորացնել իրենց արտադրական հզորությունները, 15 հազար դոլարի չափով դրամաշնորհ կստանան։ Սակայն աջակցությունը կլինի ոչ թե առձեռն, այլ սարքավորումների տեսքով։

Սիմոն Սարգսյան - Մենք չենք ուզում, որ բիզնեսի փոխարեն անենք ամեն ինչը։ Մենք պահանջում ենք, որ 15 հազար մենք ենք ներդնում, բիզնեսն էլ իր կողմից պետք է ներդրում անի։ Մեր ներդրումը չի կարող լինել ավելին քան 30 տոկոս, որը նախատեսված է ծրագրով։ Եթե բիզնեսն ընդլայնվում է 50 հազար դոլարով, մենք կարողանում ենք աջակցել 15 հազար դոլարով։ Եթե 20 հազար դոլար է, էլի 30 տոկոսի չափով, այսինքն՝ 6 հազար դոլարով։

Մտածված մեխանիզմը կապահովի բիզնեսի կայունությունն ու զարգացումը՝ վստահ է տնտեսական զարգացման ծրագրերի ղեկավարը։ Բացի դրանից՝ դա հնարավորություն է տալիս աջակցությունն առավել հասցեական դարձնել։

Սիմոն Սարգսյան - Գյուղատնտեսությունն այն ոլորտն է որտեղ երկիրը 20 թվականին ունեցել է 1,4 տոկոս աճ։ Մենք տեսնում ենք, որ մեր աջակցությունը բերում է դրական արդյունքների, և մեր բոլոր ծրագրերն ունեն մարդկային դեմք։ Բոլորի հետևում կանգնած է մարդը, իր բիզնեսը։

Նոր ֆինանսավորմամբ կկազմակերպվեն նորարարական գյուղատնտեսական դասընթացների ճամբարներ՝ ագրի քեմփեր, 1 միլիոն 500 դոլարով կաջակցեն կոոպերատիվների ստեղծմանը։ Հաջողակ մասնակիցներին նույնպես սարքավորումների տեսքով փոքր դրամաշնորհներ կհատկացնեն։

Կոտայքում կվերանորոգեն ագրարային համալսարանի մասնաճյուղը, որտեղ էլ կփորձարկեն նորարարական ծրագրերը։

Այն պատժամիջոցները, որ սահմանվել էին Հայաստանի դեմ, նպատակ ունեին փողոց հանել հարյուր հազարավոր գյուղացիների. Պապոյան

Այն պատժամիջոցները, որ սահմանվել էին Հայաստանի դեմ, նպատակ ունեին փողոց հանել հարյուր հազարավոր գյուղացիների. Պապոյան

Ֆրանսիայում հինգշաբթի հակակառավարական ցույցերին մասնակցել է շուրջ 575000 մարդ

Ֆրանսիայում հինգշաբթի հակակառավարական ցույցերին մասնակցել է շուրջ 575000 մարդ

Գյուղատնտեսություն ասելով՝ հասկանում ենք ինտենսիվ գյուղատնտեսություն, տոհմային անասնաբուծություն, ինտենսիվ այգիներ. Պապոյան

Գյուղատնտեսություն ասելով՝ հասկանում ենք ինտենսիվ գյուղատնտեսություն, տոհմային անասնաբուծություն, ինտենսիվ այգիներ. Պապոյան

Պապոյանը՝ կարկտահարությունից տուժածների փոխհատուցման և ապահովագրական վճարումների մասին

Պապոյանը՝ կարկտահարությունից տուժածների փոխհատուցման և ապահովագրական վճարումների մասին

Մենք ցանկանում ենք տեսնել սփյուռքահայերի ներդրումը Հայաստանի զարգացման գործում. եթե դա լինի հայրենադարձության տեսքով, Հայաստանի հայերս երջանիկ կլինենք. Ռուբեն Ռուբինյան

Մենք ցանկանում ենք տեսնել սփյուռքահայերի ներդրումը Հայաստանի զարգացման գործում. եթե դա լինի հայրենադարձության տեսքով, Հայաստանի հայերս երջանիկ կլինենք. Ռուբեն Ռուբինյան

Եվրահանձնաժողովը 4,3 միլիարդ եվրոյի ֆինանսական օգնության նոր փաթեթ է հատկացրել Ուկրաինային

Եվրահանձնաժողովը 4,3 միլիարդ եվրոյի ֆինանսական օգնության նոր փաթեթ է հատկացրել Ուկրաինային

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում