ՄՄարի Կոստանյան

Թուրքիայի հանցավոր պարագլուխների հանրային ակտիվ գործունեությունը մեկնարկում է. The Guardian

Թուրքիայի հանցավոր պարագլուխների հանրային ակտիվ գործունեությունը մեկնարկում է. The Guardian

Թուրքիայի հանցավոր պարագլուխները դուրս են եկել ընդհատակից ու սկսում են իրենց ակտիվ հանրային գործունեությունը: Տասնամյակներ շարունակ թաքնված, բանտարկված կամ ստվերում գտնվող, սակայն Թուրքիայի պատմության արյունոտ ժամանակաշրջանի գլխավոր դերակատարներն այսօր ազգային կուռքեր են դարձել՝ փոխանցում է բրիտանական The Guardian պարբերականը:

Անդրադառնալով հրապարակած լուսանկարին՝ հոդվածագիրը նշում է, որ տեսախցիկի առջև նկարվող, լավ հագնված պատկառելի տարիքի  երկու թուրք տղամարդիկ առաջին հայացքից կարող են լինել երկրի կարևոր քաղաքական գործիչներ, սակայն դժվար թե լուսանկարն ավելի շատ բան ասի թե՛ անցյալի և  թե՛ ապագայի մասին:

Լուսանկարում ձախից Դևլեթ Բախչելին է՝ ուլտրաազգայնական քաղաքական դինոզավրը, որը վերջին մի քանի տարիներին դարձել էր Թուրքիայի նախագահ Էրդողանի կառավարության կոալիցիոն ազդեցիկ գործընկերը:

Աջից՝ Ալաաթթին Չաքիջին է, որն ամենատխրահռչակ մաֆիոզն է Թուրքիայում: Նա մեղադրվել է 41 քաղաքական գործիչների սպանության համար և կալանավորվել է իր նախկին կնոջ սպանությունը պատվիրելու համար, որը սպանվել էր նրանց տղայի աչքի առաջ: Չաքիջին, մաֆիայի մյուս ծանրքաշային անդամների հետ անցյալ տարի ազատ էր արձակվել կորոնավիրուսի համավարակով պայմանավորված համաներման ժամանակ:

Դևլեթ Բախչելիի և Ալաաթթին Չաքիջիի բարեկամությունը ձգվում է տասնամյակներ: Երկուսն էլ հայտնի են դարձել 80-ականների վերջին որպես «Գորշ գայլերի» անդամներ: Սա նեոֆաշիստական ռազմականացված խմբավորում է, որն այժմ գործում է որպես Բախչելիի «Ազգայնական շարժում» կուսակցության երիտասարդական թև:

Թուրքիայի պատմության այդ ժամանակաշրջանը մութ և արյունալի էր, որը բնութագրվում է որպես «Գորշ գայլերի» և Քրդստանի աշխատավորական  կուսակցության միջև բռնությունների ժամանակաշրջան:

Այդ տարիներին Թուրքիայի հետախուզությունը գործակցում էր մաֆիայի հետ, որը քաղաքական սպանություններ էր իրականացնում:

Հոդվածագիրը նշում է, որ տասնամյակներ ստվերում անցկացրած գլխավոր դերակատարները մեծ հանդիսավորությամբ ներկայանում են հանրությանը:

Չաքիջին անձամբ է մահվան սպառնալիքներ հնչեցրել Թուրքիայի գլխավոր ընդդիմադիր կուսակցության ղեկավարի հասցեին:

Դևլեթ Բախչելիի նախկին կուսակցությունը Էրդողանի համար խնդրահարույց դաշնակից էր: Երկուսի կուսակցություններն էլ հավատում էին ազգայնականության տարբեր դրսևորումներին:

Բախչելիի կուսակցության և կասկածելի ընկերների աճող հեղինակությունը ոմանց ստիպում է խորհել այն մասին, թե արդյոք կարո՞ղ է Թուրքիան վերածվել իրական մաֆիոզ պետության:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում