Ոստիկանության բարեփոխումների գործընթացին նոր շունչ կհաղորդվի. ՀՀ վարչապետ

ՆՆարե Ոսկանյան

Կառավարության որոշմամբ պահուստային ֆոնդից ՀՀ ոստիկանությանը կհատկացվի 2 միլիարդ 161 միլիոն 660 հազար դրամ: Ոստիկանության պետի տեղակալ Արա Ֆիդանյանը, ներկայացնելով որոշման նախագիծը, տեղեկացրեց՝ այդ գումարն անհրաժեշտ է 140 պարեկային ավտոմոբիլի և պարեկային ծառայության և օպերատիվ կառավարման կենտրոնի համար վարչական սարքավորումների ձեռքբերման համար:

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, անդրադառնալով որոշման նախագծին, ասաց, որ պարեկային ծառայությունը կգործի այս տարվա ամռանից: Իսկ հիմա ապագա պարեկային ծառայության աշխատակիցները ոստիկանության ակադեմիայում անցնում են ուսումնառության փուլ:

«Պարեկային ծառայության ներդրումը մեկնարկելու է մայրաքաղաք Երևանից, մտադիր ենք շարունակել Շիրակի և Լոռու մարզերում, այնուհետև՝ մնացած բոլոր մարզերում»,- ասաց վարչապետը՝ ընդգծելով, որ նոր շունչ և ազդակ կհաղորդվի ոստիկանության բարեփոխումների գործընթացին, կլինեն նոր ավտոմեքենաներ, նոր բովանդակությամբ նոր ծառայություն:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում