2020-ին տեխնոլոգիական ոլորտի 192 նորաստեղծ ընկերություն ստացել է հարկային արտոնություն

ԼԼիլիթ Հարությունյան

Ֆիշինգ հարձակումների, էլեկտրոնային հանցագործների դեմ Հայաստանում մշակած նոր լուծումը Easydmarc-ն է: Այն օգնում է ընկերություններին աշխատել ավելի ապահով և օնլայն գողերից հեռու: Թիրախավորվում են բրենդներից մինչև անհատներ, պատերազմի օրերին նույնիսկ տարբեր երկրներից հաքերներն ու ֆիշինգային հանցագործները փորձել են պաշտպանության նախարարության անունից նամակներ ուղարկել: Դրանցից 4800-ից ավելին կանխել են այս թիմում:

Ավագ Առաքելյան (Easydmarc ընկերության համահիմնադիր, տեխնիկական գծով տնօրեն) - Խնդիրն այն է, որ մեյլ ուղարկող պրոտոկոլը ստեղծվել է 80-ականներին և խոցելի է, ցանկացած հասցե և այդ հասցեի անունից կարելի է ուղարկել նամակ, այդ խնդիրն ունի լուծում:

Այդ լուծումն Easydmarc-ում գործում է ահազանգի խելացի համակարգով: Հրատապ ծանուցում են՝ հաքերայի՞ն հարձակում է, թե՞ նամակներում տեխնիկական խնդիրներ են: Փորձարկում են, օրինակ՝ ինչպե՞ս կաշխատեր համակարգը Հանրայինի լուրերի՝ 1lurer.am կայքի համար:

Ավագ Առաքելյան - Գրանցեցինք, գեներացնում ենք տեքստ, երբ դուք դնում եք տեքստը, մենք ստանում ենք վիճակագրություն, թե որ օրը ինչ մեյլ եք ուղարկել, հետո մենք դասակարգում ենք չորս տեսակի:

Հայկական լուծումից է օգտվում աշխարհի 10 հազարից ավելի ընկերություն: Հայտնի «Ֆերարիի», «Մազդայի», «Սվոչի» էլեկտրոնային հասցեներն ու դոմեյններն այս թիմն է պաշտպանում: 20 հոգանոց թիմը միտք ունի մեծանալ, փնտրում են լավագույն մասնագետներին:

Easydmarc-ի նման 192 նորաստեղծ ընկերություն նախորդ տարի ստացավ հարկային արտոնություն՝ բիզնեսն ավելի մեծացնելու համար: Նրանց շնորհիվ մեր երկրում նախորդ տարի 770 նոր աշխատատեղ է ստեղծվել։ Ի դեպ, տեխնոոլորտի նոր ընկերությունները 5 տարով ազատվում են շահութահարկից, հարկվում 10% եկամտահարկով։ Օրենքը գործելու է մինչև 2022-ի դեկտեմբերի 31-ը: Ոլորտի կազմակերպությունների հետ նաև աշխատում են բարեփոխումների օրենսդրական փաթեթի վրա:

Լուսինե Գրիգորյան (ԲՏԱ նախարարության բարձր տեխնոլոգիաների վարչության պետ) - Հիմնական պահանջները դրանք են: 

Հիմա նաև տեխնոընկերություններն են առաջարկել, որ հարկային արտոնություններից ազատումը լինի փուլային: Հավաստագրումից մինչև դիմում-հայտերն էլեկտրոնային ստորագրությամբ ներկայացնելու մանրամասները նաև բարձր տեխնոլոգիական արդյունաբերության կայքում է:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում