Հայ-իրանական գործարար կապերը ամրապնդելու նոր հնարավորություն

Երևանում մեկնարկել է տեխնոլոգիաների և ստարտափերի իրանական ցուցահանդեսը: Ներկայացված են Իրանի արդյունաբերության տարբեր ոլորտները՝ բժշկական սարքավորումներից մինչև դեղագործություն, նանոտեխնոլոգիաների արդյունաբերություն, տեղեկատվական և հեռահաղորդակցության տեխնոլոգիաներ և շինարարական արդյունաբերություն:

Ցուցահանդեսը կազմակերպել է Իրանի արտահանման և ներդրումների կենտրոնը: Պատվիրակության կազմում են իրանական ավելի քան 60 պետական և մասնավոր ընկերությունների ներկայացուցիչներ։

Իրանցի գործընկերները Երևան են ժամանել հայ գործընկերների հետ առևտրատնտեսական ոլորտին վերաբերող հարցեր քննարկելու նպատակով:

Աբբաս Բադախշան Զոհուրի (Հայաստանում ԻԻՀ արտակարգ և լիազոր դեսպան) - Հայաստանի լաբորատորիաներին, բժշկական հաստատություններին ու այլ կազմակերպությունների հրավիրում ենք իրանական արտադրության որակյալ և մատչելի սարքավորւմներ ձեռք բերել: Սա լավ հնարավորություն է: Իրանը վերջին տարիներին զգալիորեն բարելավել է իր արտադրանքի որակը՝ հատկապես բժշկական ոլորտի սարքավորումների:

Ավագ Ավանեսյան (ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ) - Մենք պետք է գտնենք այն տեղերը, որտեղ Իրանի և հայ ժողովուրդը կարողանում են համագործակցել, ստեղծել ավելացած արժեք և բերել համատեղ առաջընթացի: Մարդկային կապերը և մարդկային վստահությունը առաջնային է այդ հարաբերությունների համար: Ուստի էկոնոմիկայի նախարարությունը համարում է, որ պետք է զգալիորեն ավելացնել Իրանից նման այցերը Հայաստան և հակառակը, որպեսզի ծանոթ լինենք իրար, այն ընկերություններին, որոնց հետ կարող ենք համագործակցել:

Հեղինակ՝ Ռուզաննա Վարդերեսյան

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում