Մարուքյանը՝ պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող հանձնաժողով ստեղծելու մասին

ՆՆարե Ոսկանյան

 «Վարչապետը պնդում է, որ թալանել են բանակը, դրա համար էլ պարտվել ենք, իսկ բանակի՝ մինչև Նիկոլ Փաշինյանը ղեկավարողները պնդում են, որ բանակը հզոր է եղել, ինքն է դավաճան: Հիմա այդ  հարցերը քննելու համար ես առաջարկում եմ քննիչ հանձնաժողով ստեղծել: Ուզում եք՝ եկեք պարիտետային սկզբուքնով առանձին մարմին ստեղծենք»,- լրագրողների հետ ճեպազրույցում ասաց «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը:

«Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավարը նաև նշեց, որ իրենք ժամանակին ապրիլյան հանձնաժողովի ստեղծմանը կողմ էին, որ շահարկումները վերջնական պատասխան ստանան:

«Ես ուզեցել եմ իմանալ՝ զինվորները բահերո՞վ են կռվել, թե՞ ոչ: Մեր մեդիայում որոշ ընդդիմադիր գործիչներ դա շահարկել են: Դրա համար մենք ասել ենք՝ թող ստեղծվի, որ առաջին և վերջին անգամ էս հարցը փակենք և ասենք»,- ասաց Մարուքյանը՝ նշելով, որ հանձնաժողովն աշխատել է, քննել է. զեկույցը թող հրապարակի:

«Ապրիլյան պատերազմի ժամանակ մեր ժողովուրդը շոկ ապրեց, որ մենք ունեցել ենք կոնսենսուս, որ վատ ապրենք, բայց այդ ամեն ինչը գնա բանակ, և Ապրիլյան պատերազմի ժամանակ բացահայտվեցին այնպիսի բաներ, որ զինվորներն այնպիսի տարրական բաներ չունեին»,- ասաց Մարուքյանը:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում