Գևորգ Պապոյանը և Սիմոնիդա Կորդիչը քննարկել են Հայաստանի և Մոնտենեգրոյի միջև զբոսաշրջության ոլորտում համագործակցության ընդլայնման հնարավորությունները

Կապան-Գորիս ավտոճանապարհին միկրոավտոբուս է կողաշրջվել․ տուժածների առողջական վիճակը գնահատվում է բավարար

Հայաստանի կանանց հավաքականը տարել է չորրորդ հաղթանակը շախմատի համաշխարհային 46-րդ օլիմպիադայում

Անցկացվել են Հայաստան-ԱՄՆ երկկողմ պաշտպանական խորհրդակցություններ

Գևորգ Պապոյանը և Սիմոնիդա Կորդիչը քննարկել են Հայաստանի և Մոնտենեգրոյի միջև զբոսաշրջության ոլորտում համագործակցության ընդլայնման հնարավորությունները

Կապան-Գորիս ավտոճանապարհին միկրոավտոբուս է կողաշրջվել․ տուժածների առողջական վիճակը գնահատվում է բավարար

Հայաստանի կանանց հավաքականը տարել է չորրորդ հաղթանակը շախմատի համաշխարհային 46-րդ օլիմպիադայում

Անցկացվել են Հայաստան-ԱՄՆ երկկողմ պաշտպանական խորհրդակցություններ

Ռազմավարական նշանակության որևէ ծրագիր պետական աջակցությունից չպետք է դուրս մնա. ՀՀ վարչապետ

ՄՄայա Խաչատրյան

Գյուղատնտեսական սեզոնից առաջ կառավարությունում ամփոփել են 2020-ի գյուղատնտեսական ցուցանիշները, քննարկել այս տարվա ծրագրերը: Անցած տարի ոլորտում համախառն ներքին արդյունքի 1.4 տոկոսի աճ է գրանցվել: 2.3 տոկոս աճ է գրանցվել բուսաբուծության, 0.6 տոկոս աճ՝ անասնաբուծության ճյուղերում: Մշակովի վարելահողերի ծավալը կազմել է 228,000 հեկտար, ոռոգելի հողատարածքների թիվը՝ 155,000:

Արման Խոջոյան, ՀՀ էկոնոմիկայի փոխնախարար - Մեծ թափ է ստացել լիզինգի ծրագիրը, ձեռք է բերվել 295 միավոր գյուղտեխնիկա: Շոշափելի աճ է արձանագրվել ինտենսիվ այգեգործության ծրագրով. 2019թ. 53.2 հա համեմատ 2020թ. ինտենսիվ այգիների ծավալն ավելացել է գրեթե 10 անգամ՝ կազմելով 518.6 հա, շահառուների թիվը 17-ից հասել է 53-ի:

Քանի որ մեծ է ծրագրի հանդեպ հետաքրքրությունը, գործադիրը կներդնի համակարգային մոտեցում: Ագրարային համալսարանում կիրականացվեն ինտենսիվ այգեգործության դասընթացներ: 6 մարզում իրականացված գյուղապահովագրության ծրագիրն այս տարի կիրականացվի բոլոր մարզերում: Փոխնախարարի գնահատմամբ՝ արդյունավետ է տոհմային անասնաբուծության և անասնապահության ծրագիրը:

Արման Խոջոյան - Դրան նպաստել է նաև ՄԱԶԾ «Կայուն համայնքներ» ծրագրի և Էկոնոմիկայի նախարարության գործակցությամբ իրականացվող «Միասին» նախագիծը՝ «խելացի» անասնաշենքերի կառուցման ծրագիրը: 2020թ. կառուցվել է 20 խելացի անասնաշենք, կնքվել է 35 պայմանագիր, որոնք այժմ իրականացման փուլում են:

Ծրագիրն իրականացվում է Գեղարքունիքի և Վայոց ձորի մարզերի սահմանամերձ բնակավայրերում: Փետրվարի 15-ից հասանելի կլինի Սյունիքում: Փոխնախարարը զեկուցել է՝ 2020-ին մթերվել է 98.000 տոննա պտուղ-բանջարեղեն՝ 11.000 տոննա ավելի նախորդ տարվանից: Տեղական գինիների արտահանումը խթանելու համար նախատեսվում է Բեռլինում ստեղծել հավաքական բեռների պահեստ և օնլայն հարթակ, որոնց միջոցով հայկական գինիները հասանելի կլինեն ամբողջ Եվրոպայում։

Արման Խոջոյան - Վերամշակման և արտահանման ոլորտներին օժանդակելու նպատակով բանակցություններ են ընթանում ռուսաստանյան 3 սուպերմարկետների ցանցի ղեկավարության հետ՝ Հայաստանում ներկայացուցչություն, լոգիստիկ կենտրոն բացելու և դրա միջոցով տեղական արտադրանքի ուղիղ արտահանումն այդ սուպերմարկետներ կազմակերպելու նպատակով:

2020թ-ին՝ 2019-ի համեմատ, սուբսիդավորվող գյուղվարկերի քանակն աճել է ավելի քան 4 անգամ, վարկային պորտֆելի ծավալը՝ գրեթե 2 անգամ: Զեկուցվել է նաև արոտների կառավարման և ենթակառուցվածքների զարգացման 2020-ի արդյունքի և առաջիկա աշխատանքի մասին:

Նիկոլ Փաշինյանը կարևոր է համարել դրական դինամիկա և արդյունավետություն արձանագրած ծրագրերի հետևողական իրականացումը և նշել, որ ռազմավարական նշանակության որևէ ծրագիր պետական աջակցությունից չպետք է դուրս մնա: Վարչապետը հանձնարարել է ուսումնասիրել ջրօգտագործման գործընթացի պլանավորման ճշգրտությունը բարձրացնելու, ջրի կորուստները նվազագույնի հասցնելու, ՋՕԸ-երի կուտակած պարտքի մարման գործընթացի համակարգային լուծման տարբերակներ և ներկայացնել քննարկման:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում