ԵԱՏՄ-ում ակնկալվում է անդամ երկրների տնտեսական աճ

ՄՄերի Եգորյան

Եվրասիական տնտեսական միությունում ապրանքների և ծառայությունների սպառողական գները շարունակում են աճել: Անդամ երկրների համեմատ, սակայն, Հայաստանում, ինչպես նաև Ռուսաստանում, գները գրեթե անփոփոխ են: Հայաստանի համար սա լավագույն ցուցանիշ է՝ ասում են Եվրասիական տնտեսական հանձնաժողովում:

Իրինա Կանգրո, ԵՏՀ վիճակագրության վարչության տնօրենի տեղակալ - Ընդհանուր առմամբ, 2020 թվականին գները ԵԱՏՄ-ում աճել են 5,4 տոկոսով: Սա նախորդ տարվա համեմատ փոքր-ինչ բարձր ցուցանիշ է, 2019-ին աճը կազմել է 3 տոկոսից քիչ ավելի: Սպառողական գների աճով առաջատարների շարքում անցյալ տարի Ղրղզստանը, Ղազախստանն ու Բելառուսն էին: Հայաստանում, այլ երկրների համեմատ, սպառողական գներն աճել են նվազագույն տեմպերով:

Համեմատելով նախորդ տարվա դեկտեմբերը 2019-ի հետ՝ սպառողական գների աճը հիմնականում տեղի է ունեցել պարենային ապրանքների նկատմամբ դրանց զգալի ավելացման հաշվին: Նման միտումը բնորոշ է ԵԱՏՄ անդամ բոլոր պետություններին, բացի Բելառուսից։ ԵԱՏՄ-ում ոչ պարենային ապրանքների գներն աճել են 4,9%, վճարովի ծառայությունների գները՝ 3,1%։ Այնուամենայնիվ, միջազգային շուկայում պարենային ապրանքների գնաճը և Հայաստանում դրամի արժեզրկումն էական ազդեցություն են ունեցել երկրում գնաճի ձևավորման վրա:

Իրինա Կանգրո - Միաժամանակ, Հայաստանի համար էլ 103,7 գնաճը նախորդ տարիների համեմատ բարձր ցուցանիշ է: Առավելապես աճել են պարենային ապրանքների գները, առաջատարներից են արևածաղկի ձեթը, ձավարեղենը, շաքարը: Իսկ ձկնեղենի ու մսեղենի գները, հակառակը, նվազել են: Ոչ պարենային ապրանքների գները նույնպես աճել են, բայց պարենայինի համեմատ դրանք քիչ են:

Արևածաղկի ձեթի գրեթե 96%-ը Հայաստան ներկրվել է հիմնականում Ռուսաստանից։ 2020-ին Ռուսաստանում Քովիդի պատճառով պաշարների համալրումը, բերքատվության նվազումը, արևածաղկի արտահանման պահանջարկի կտրուկ աճն ու ռուբլու արժեզրկումը հանգեցրել են շուրջ 26 տոկոս գնաճի: ԵԱՏՄ-ի երկրները, համավարակի սահմանափակումներով պայմանավորված, ճգնաժամից դուրս են եկել նվազագույն կորուստներով, ինչին որոշակիորեն նպաստել են կառավարությունների ընդունած ձեռնարկատիրության ֆինանսական աջակցության ծրագրերը՝ նշում են Եվրասիական տնտեսական հանձնաժողովում:

Միության բոլոր երկրներում, բացառությամբ Բելառուսի, նկատվել է շրջանառության անկում: Հայաստանը մանրածախ առևտրի շրջանառության նվազման ցուցանիշով երկրորդն է: ԵԱՏՄ-ում այս տարի սպասում են անդամ երկրների տնտեսական աճ, սակայն հստակ կանխատեսումներ անել չեն պատրաստվում:

Դեպի ՌԴ արտադրանքի արտահանման սահմանափակումը նաև դրական արդյունք է ունեցել. էկոնոմիկայի նախարար

Դեպի ՌԴ արտադրանքի արտահանման սահմանափակումը նաև դրական արդյունք է ունեցել. էկոնոմիկայի նախարար

Թուրքիան կարող է նվազեցնել Ռուսաստանից գազի ներկրումը, եթե Մոսկվան չիջեցնի գինը

Թուրքիան կարող է նվազեցնել Ռուսաստանից գազի ներկրումը, եթե Մոսկվան չիջեցնի գինը

Արարատ Միրզոյանը և Ղազախստանի փոխվարչապետը քննարկել են առևտրատնտեսական կապերի ակտիվացման հարցեր

Արարատ Միրզոյանը և Ղազախստանի փոխվարչապետը քննարկել են առևտրատնտեսական կապերի ակտիվացման հարցեր

Մհեր Գրիգորյանն ու Ասել Ժանասովան քննարկել են Հայաստան-Ղազախստան երկկողմ հարաբերություններին առնչվող հարցեր

Մհեր Գրիգորյանն ու Ասել Ժանասովան քննարկել են Հայաստան-Ղազախստան երկկողմ հարաբերություններին առնչվող հարցեր

Որ մի քիչ էլ պահեն այս սահմանափակումները, ռուսական շուկան էլ մեզ պետք չի լինելու ձկան արտահանման մասով․ Էկոնոմիկայի նախարար

Որ մի քիչ էլ պահեն այս սահմանափակումները, ռուսական շուկան էլ մեզ պետք չի լինելու ձկան արտահանման մասով․ Էկոնոմիկայի նախարար

Այն պատժամիջոցները, որ սահմանվել էին Հայաստանի դեմ, նպատակ ունեին փողոց հանել հարյուր հազարավոր գյուղացիների. Պապոյան

Այն պատժամիջոցները, որ սահմանվել էին Հայաստանի դեմ, նպատակ ունեին փողոց հանել հարյուր հազարավոր գյուղացիների. Պապոյան

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում