ԼԼիլիթ Գասպարյան

Վահան Բադասյանը կալանավորվել է

Վահան Բադասյանը կալանավորվել է

Արցախի ԱԺ նախկին պատգամավոր, «Միացյալ Հայաստան» կուսակցության նախագահ Վահան Բադասյանը կալանավորվել է: Որոշումը քիչ առաջ հրապարակել է Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը՝ բավարարելով ԱԱԾ քննիչի միջնորդությունը:

Ավելի վաղ հայտնել էինք, որ դատախազությունից տեղեկացրել են՝ Բադասյանը բերման է ենթարկվել ԱԱԾ՝ «Եռաբլուրում» արած հայտարարությունների համար: 

Հիշեցնենք՝ Վահան Բադասյանը «Եռաբլուր» պանթեոնում հայտարարել էր՝ կազմակերպելու է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին զենքով ֆիզիկապես վերացնելու գործընթաց:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում