ՊԵԿ հետաքննության և օպերատիվ հետախուզության վարչության տեսադաշտում նոր ոլորտներ են հայտնվել

ԹԹերեզա Կասյան

ՊԵԿ հետաքննության և օպերատիվ հետախուզության վարչության պետ Վահան Չարխիֆալակյանը, ամփոփելով 2020 թվականը, նշել է, որ հարկային հսկողություն է իրականացվել առավել ռիսկային համարվող 33 ոլորտում՝ շինարարություն, կառուցապատում, ընդերքօգտագործում, մեծածախ, մանրածախ առևտուր:

2020-ին, սակայն, վարչության ուշադրության կենտրոնում են հայտնվել նաև այնպիսի ոլորտներ, որոնք նախկինում ՊԵԿ հետաքննության և օպերատիվ հետախուզության վարչության տեսադաշտում չեն եղել՝ օդային ուղևորափոխադրումներ, ՏՏ ոլորտ: Այստեղ, Վահան Չարխիֆալակյանի խոսքով, եղել են իրավախախտումների և հարկային հանցագործությունների բազմաթիվ դեպքեր: Վարչության պետը մասնավորապես նշեց բիզնեսը արհեստականորեն տրոհելու, հավելյալ ծախսագրումների և ստվերային գործունեության դեպքեր: Ըստ Չարխիֆալակյանի՝ նկատվել է հարուցված քրեական գործերի աճ. 2020-ին հարուցվել է 622 քրեական գործ, պետությանը պատճառվել է 21 մլրդ դրամի վնաս: Վերականգնվել է 7 մլրդ դրամը:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում