Պատերազմի հետևանքով մեծ վնաս է հասցվել Հայաստանի Հանրապետության էկոհամակարգին

ԱԱրթուր Խաչատրյան

Պատերազմի ընթացքում և դրանից հետո ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունը 6 գրություն է ուղարկել տարբեր միջազգային կառույցներին և բնապահպանական կազմակերպություններին, կոչ արել ուշադրության կենտրոնում պահել պատերազմական գոտում ստեղծված աղետալի բնապահպանական վիճակը և, մասնավորապես, ֆոսֆորային զենքի հնարավոր կիրառումը: Արձագանքել են:

Ռոմանոս Պետրոսյան, ՀՀ շրջակա միջավայրի նախարար - Մեր նույն միջազգային գործընկերների ուշադրությունը սևեռել ենք մեր հարավային տարածաշրջաններում և Արցախի հարավային սահմաններում էկոլոգիական աղետալի վիճակի վրա, որն արդյունք է լայնամասշտաբ զենքերի կիրառման:

Վերջին շաբաթներին նախարարությունը հարցումներ է ստացել միջազգային գործընկերներից, պատրաստվում են ավելի մանրամասն և փաստարկված ներկայացնել խնդիրը: Պատերազմի հետևանքով վնասվել է մի քանի հազար հեկտար անտառածածկ տարածք, այդ թվում՝ նաև Սյունիքի և Վայոց ձորի մարզերում, ինչպես նաև Արցախում: Ֆինանսական կորուստների հաշվարկ դեռ չկա: Պատերազմից հետո հակառակորդի վերահսկողության տակ են հայտնվել Սևանա լիճը սնուցող Որոտան և Արփա գետերի ակունքները:

Ռոմանոս Պետրոսյան - Այդ հատվածներում են գտնվում նաև Սևանի հիմնական ջրահավաք համակարգերը, որոնց վերաբերյալ բնապահպանական որոշ շրջանակներ մտահոգություն են հայտնել: Մենք այդ մտահոգությունները մանրամասն ուսումնասիրել ենք: Փոխանցել ենք և՛ ՊՆ, և՛ վարչապետի աշխատակազմ:

Նախարարության համար Սևանա լճի էկոհամակարգի վերականգնումը շարունակում է առաջնահերթություն մնալ: 2004 թվականից հետո առաջին անգամ ջրային ավազանում ձկնորսությունն իրականացվել է պետական պիլոտային ծրագրի շրջանակում:

Ռոմանոս Պետրոսյան - Պիլոտային ծրագիրը խոշոր հաշվով կարող ենք համարել կայացած: Եվ արդեն կառավարության նոր որոշման նախագծի վրա ենք աշխատում:

Սևան ազգային պարկում իրականացվել են կադրային փոփոխություններ: Ձևավորվել է 24 հոգանոց պահնորդական նոր ստորաբաժանում՝ ձկնագողությունը բացառելու համար:

Ռոմանոս Պետրոսյան - Աշխատանքներ են տարվել առափնյա շենքերի գույքագրման ուղղությամբ: Մի քանի հարյուր շահառու արդեն ստացել ոն ծանուցումներ՝ ապամոնտաժման անհրաժեշտության մասին:

Նախարարը նաև հայտնել է, որ Հայաստանում այս պահին կան մոտ 5 տասնյակ պոչամբար, լքված հանքեր և լցակույտեր: Դրանց վերամշակման համար, ասում է նախարար Պետրոսյանը,- ահռելի ֆինանսական միջոցներ են անհրաժեշտ:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում