ԼԼիլիթ Սեդրակյան

Հայ ռազմագերիների վերադարձի ձգձգման հարցը չի ընդգրկվել ԵԽԽՎ օրակարգում

Հայ ռազմագերիների վերադարձի ձգձգման հարցը չի ընդգրկվել ԵԽԽՎ օրակարգում

Ինչպես ավելի վաղ հայտնել էինք՝ մեկնարկել է Եվրոպայի խորհրդի Խորհրդարանական վեհաժողովի 2021 թ. Ձմեռային նստաշրջանը, որն առաջին անգամ անցկացվում է հիբրիդային ձևաչափով:

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Տաթևիկ Հայրապետյանը «Լուրեր»-ին տեղեկացրեց, որ հայ ռազմագերիների վերադարձի ձգձգման հարցը չի ներառվել ԵԽԽՎ ձմեռային նստաշրջանի լիագումար նիստի օրակարգում:

Հիշեցնենք՝ նիստի ընթացքում հայ ռազմագերիների վերադարձի անհիմն ձգձգման մասին հրատապ քննարկում կազմակերպելու առաջարկ էր ներկայացվել:

Վեհաժողովի պատվիրակների մեծ մասը կողմ է քվեարկել ռուսաստանցի ընդդիմադիր գործիչ Ալեքսեյ Նավալնիի հարցով հրատապ քննարկում կազմակերպելու մասին առաջարկին: 

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում