ՆՆարե Թադևոսյան

Օրակարգում կա նման հարց. Լիլիթ Մակունցն անդրադարձել է ԱՄՆ դեսպան նշանակվելու լուրերին

Օրակարգում կա նման հարց. Լիլիթ Մակունցն անդրադարձել է ԱՄՆ դեսպան նշանակվելու լուրերին

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը  «Ազատության» եթերում հաստատել է, որ իր՝ ԱՄՆ դեսպան նշանակվելու վերաբերյալ հարցն օրակարգում է, նման քննարկումներ կան, միաժամանակ հավելում, որ դեռ վերջնական որոշում չկա:  

«Ազատություն» - Ըստ տեղեկությունների՝ Դուք արդեն ստացել եք ամերիկյան կողմի հավանությունը և շուտով պատրաստվում եք մեկնել Վաշինգտոն` ստանձնելու ԱՄՆ-ում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպանի դիվանագիտական պաշտոնը, ինչը շատ մեծ պատասխանատվություն է: Կարո՞ղ եք հաստատել այս տեղեկությունը և կարո՞ղ եք մեկնաբանել այն:

Լիլիթ Մակունց - Օրակարգում կա նման հարց, սակայն այն դեռևս քննարկման փուլում է, վերջնական երբ հստակեցում լինի, այն ժամանակ հանրային հրապարակում նույնպես կլինի:

«Ազատություն» - Բայց «ագրիմանն», ասում են, արդեն կա:

Լիլիթ Մակունց - Ո՛չ, չկա, հարցը օրակարգում կա, բայց դեռևս որևէ հաստատում չկա:

«Ազատություն» - Տիկին Մակունց, իսկ Դուք դիվանագիտական փորձ ունե՞ք, եթե հարցն օրակարգում է, այսպիսի հարց տամ նաև, հավանաբար մարդիկ կսկսեն ասել` ահա ևս մեկ նշանակում, անփորձ պաշտոնյա պետք է ծառայի այսպիսի կարևոր դիվանագիտական պաշտոնում: Խնդրեմ, մեկնաբանեք:

Լիլիթ Մակունց - Ինչպես ամբողջ աշխարհում, այնպես էլ Հայաստանի Հանրապետությունում դեսպանները նշանակվում են դիվանագիտական նշանակումով կամ քաղաքական նշանակումով, քաղաքական նշանակումների համար որևէ սահմանափակում չկա: Ինչ վերաբերում է իմ փորձին, ապա կարծում եմ` այն հանրային է եղել խորհրդարանական դիվանագիտության շրջանակներում, իսկ փորձն, իհարկե, չափազանց կարևոր է, սակայն որոշ դեպքերում ամենաառաջնային դերակատարումը չունի:

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում