ԴԴավիթ Մուրադյան

Եթե պատժամիջոցները չչեղարկվեն, ՄԱԳԱՏԷ-ին կարգելվի մուտք գործել Իրանի միջուկային համալիրներ

Եթե պատժամիջոցները չչեղարկվեն, ՄԱԳԱՏԷ-ին կարգելվի մուտք գործել Իրանի միջուկային համալիրներ

Pars Today-ը հայտնում է, որ Իրանի խորհրդարանի ազգային անվտանգության և արտաքին հարաբերությունների կոմիտեի ղեկավարը հայտարարել է. «Եթե պատժամիջոցները չչեղարկվեն, ՄԱԳԱՏԷ-ին կարգելվի մուտք գործել Իրանի միջուկային համալիրներ»:

Մոջթաբա Զոլնուրին ասել է. ««Պատժամիջոցները վերացնելու և Իրանի ժողովրդի շահերի ու ազգային շահերի պաշտպանությունն ապահովելու ռազմավարական գործողության» օրենքի համաձայն՝ մինչև փետրվարի 21-ը եթե եվրոպացիները չկատարեն բանկային ու ֆինանսական պատժամիջոցների չեղարկման և նավթի վաճառքի վերականգնման կապակցությամբ իրենց պարտավորությունները, կդադարեցվեն ՄԱԳԱՏԷ-ի հասանելիությունն Իրանի միջուկային համալիրներ և Լրացուցիչ արձանագրության ինքնակամ գործադրումը»:

Նա հավելել է, որ եթե պատժամիջոցները չչեղարկվեն, ՄԱԳԱՏԷ-ի ու գործակալության տեսուչների հետ Իրանի հարաբերությունները կկարգավորվեն «Միջուկային զենքի չտարածման մասին» համաձայնագրի շրջանակում: Պաշտոնյան հայտարարել է, որ գործակալությանն այդ շրջանակից դուրս որևէ հնարավորություն չի տրվի, իսկ ՄԱԳԱՏԷ-ի տեսախցիկները կհանվեն:

Դիտումներ

Այս թեմայի շուրջ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում