Էլիդա Քոչարյանը Եվրոպայի առաջնությունում մեդալ ապահովեց

Գևորգ Պապոյանը և Սիմոնիդա Կորդիչը քննարկել են Հայաստանի և Մոնտենեգրոյի միջև զբոսաշրջության ոլորտում համագործակցության ընդլայնման հնարավորությունները

Կապան-Գորիս ավտոճանապարհին միկրոավտոբուս է կողաշրջվել․ տուժածների առողջական վիճակը գնահատվում է բավարար

Հայաստանի կանանց հավաքականը տարել է չորրորդ հաղթանակը շախմատի համաշխարհային 46-րդ օլիմպիադայում

Էլիդա Քոչարյանը Եվրոպայի առաջնությունում մեդալ ապահովեց

Գևորգ Պապոյանը և Սիմոնիդա Կորդիչը քննարկել են Հայաստանի և Մոնտենեգրոյի միջև զբոսաշրջության ոլորտում համագործակցության ընդլայնման հնարավորությունները

Կապան-Գորիս ավտոճանապարհին միկրոավտոբուս է կողաշրջվել․ տուժածների առողջական վիճակը գնահատվում է բավարար

Հայաստանի կանանց հավաքականը տարել է չորրորդ հաղթանակը շախմատի համաշխարհային 46-րդ օլիմպիադայում

Արցախից Հովիկ Հայրապետյանը երկրորդ տարին անընդմեջ հաղթեց Անդրանիկ Մարգարյանի անվան հուշամրցաշարում

ՀՀովհաննես Վարդանյան

Շախմատի Հայաստանի ակադեմիայում ավարտվեց Անդրանիկ Մարգարյանի անվան 11-րդ հուշամրցաշարը: Ինչպես նախորդ տարի, այս անգամ ևս մրցաշարի հաղթող դարձավ Արցախից Հովիկ Հայրապետյանը: Հայ գրոսմաստերը 9 հնարավորից վաստակեց 7 միավոր ու 1-ական միավորով գերազանցեց Սերգեյ Լոբանովին ու Լևոն Բաբուջյանին: 9 տուրում Հայրապետյանը չպարտվեց. տարավ 5 հաղթանակ ու խաղաց 4 ոչ-ոքի:

Հետաքրքիր պայքար էր ձևավորվել վերջին տուրում. Հայրեպետյանը մրցում էր իրենից մեկ միավոր պակաս ունեցող Լևոն Բաբուջյանի հետ ու պարտության դեպքում կարող էր զրկվել ամբողջ մրցաշարի ընթացքում ունեցած առավելությունից, սակայն գրանցվեց ոչ-ոքի: 6-ական միավորով և լրացուցիչ արդյունքներով երկրորդ և երրորդ հորիզոնականները զբաղեցրեցին համապատասխանաբար Սերգեյ Լոբանովն ու Լևոն Բաբուջյանը:

5 միավորով 4-րդ տեղը զբաղեցրեց Դենիս Լազավիկը: Վերջին տուրում հաղթանակ տոնեց միայն Արման Միքայելյանը՝ պարտության մատնելով Ռուդիկ Մակարյանին: Այս հաղթանակը Միքայելյանին բարձրացրեց 5-րդ հորիզոնական, իսկ Լազավիկը նույնքան միավորով վերջնաարդյունքում հանգրվանեց 6-րդ հորիզոնականում:

Իրանի Իսլամական Հանրապետության ներկայացուցիչ Բարդիա Դանեշվարը վերջին տուրում ոչ-ոքի խաղաց՝ այդպիսով միավորները քանակը հասցնելով 4-ի ու մրցաշարն ավարտեց 7-րդ հորիզոնականում: 3.5 միավորով 8-րդը Մամիկոն Ղարիբյանն էր: Կանանց Հայաստանի հավաքականի անդամ Աննա Սարգսյանն ամբողջ մրցաշարի ընթացքում տոնեց մեկ հաղթանակ, խաղաց 4 ոչ-ոքի ու կրեց նույնքան պարտություն: Վաստակած 3 միավորով Սարգսյանը 9-րդն էր: Մրցաշարային աղյուսակը 1.5 միավորով եզրափակեց Արմեն Բարսեղյանը:

Մրցանակային ֆոնդը 1500 ԱՄՆ դոլար էր, որը բաշխվեց հետևյալ կերպ. հաղթողն ստացավ 800 ԱՄՆ դոլար, երկրորդ հորիզոնականը զբաղեցրած Լոբանովն ստացավ 500, իսկ երրորդ հորիզոնականը գրաված Լևոն Բաբուջյանն արժանացավ 200 ԱՄՆ դոլար մրցանակային պարգևի:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում