Հայաստան ադրբեջանական արտադրության սննդամթերք չի ներկրվում

ՎՎահե Կոստանդյան

Սննդամթերքի անվտանգության վարչության պետը համտեսում ու ստուգում է հայկական շուկայում վաճառվող՝ ադրբեջաներեն ու վրացերեն մակնշմամբ հյութը: Սոցիալական ցանցերում բարձրացած աղմուկը, թե Հայաստանի խանութներում հայտնվել է ադրբեջանական սննդամթերք, ճիշտ չէ՝ ասում է Վահե Դանիելյանը: Եվ սա առաջին դեպքը չէ:

Վահե Դանիելյան (ՍԱՏՄ սննդամթերքի անվտանգության վարչության պետ) - Եղել է մանկական սննդամթերք, մանկական կերեր, եղել են սփրեդներ:

Զովացուցիչ ըմպելիք, թեյ, կոնֆետներ՝ անցած տարիներին հայկական շուկա ներկրվել է ոչ թե ադրբեջանական ծագման, այլ այդ երկրի, ինչպես նաև Վրաստանի շուկաների համար նախատեսված արտադրանք:

Վահե Դանիելյան - Մենք կարողացել ենք նույնականացնել. ոչ թե դրա ծագումն է ադրբեջանական, այլ ընդամենը դրա մակնշման մեջ նշված է ադրբեջանական լեզվով:

Հայաստան ներկրվող որոշ ապրանքների վրա գործարանային մակնշման հայերեն բացակայությունը ՍԱՏՄ-ում բացատրում են ներկրման փոքր ծավալով: Արտադրողին ու ներկրողին տնտեսապես ձեռնտու չեն արտահանման նման ծավալի դեպքում հավելյալ ծախսերը: Սննդամթերքի բաղադրության վերաբերյալ հայերեն տեղեկատվությունը փակցվում է ներկրելուց հետո:

Վահե Դանիելյան - Եթե վերցնենք, օրինակ, ներկրման ծավալներով, նույն թիթեղյա տարաներով «Կոկա-կոլա» Հայաստան ներկրվել է երեք մեքենա, նույն ժամանակահատվածում չի բացառվում, որ Ադրբեջանում վաճառված լինի ոչ թե 3, այլ 30 կամ 60 մեքենա: Այստեղ ծավալների խնդիր կա, և երեք մեքենայի համար գործարանին պատվիրել, որ հայաֆիկացում կատարի իր արտադրանքի վրա՝ հսկայական ծախսերի հետ է կապված:

Մինչև հիմա Հայաստան ներկրվող ոչ մի արտադրանք ադրբեջանական ծագման չի եղել՝ ասում է սննդամթերքի անվտանգության վարչության պետը: Ցանկացած սննդամթերքի փորձաքննվության տեղեկատվություն տեղադրվում է հավատարմագրման ազգային մարմնի armnab.am կայքում:

Վահե Դանիելյան - Եթե դուք նայեք այս EAC-ը, դա համապատասխանության գնահատման ենթարկված լինելու մասին է վկայում՝ ներկրվել են «Սանդորա» հյութեր, որոնք ենթարկվել են համապատասխանության գնահատականի:

Որոշ տնտեսվարողներ, նույնիսկ ադրբեջանական մակնշումը տեսնելով, փորձել են հրաժարվել վաճառքից: Վահե Դանիելյանը վստահեցնում է՝ խուճապի կարիք չկա: Ամեն ինչ վերահսկելի է:

Այն պատժամիջոցները, որ սահմանվել էին Հայաստանի դեմ, նպատակ ունեին փողոց հանել հարյուր հազարավոր գյուղացիների. Պապոյան

Այն պատժամիջոցները, որ սահմանվել էին Հայաստանի դեմ, նպատակ ունեին փողոց հանել հարյուր հազարավոր գյուղացիների. Պապոյան

Ֆրանսիայում հինգշաբթի հակակառավարական ցույցերին մասնակցել է շուրջ 575000 մարդ

Ֆրանսիայում հինգշաբթի հակակառավարական ցույցերին մասնակցել է շուրջ 575000 մարդ

Գյուղատնտեսություն ասելով՝ հասկանում ենք ինտենսիվ գյուղատնտեսություն, տոհմային անասնաբուծություն, ինտենսիվ այգիներ. Պապոյան

Գյուղատնտեսություն ասելով՝ հասկանում ենք ինտենսիվ գյուղատնտեսություն, տոհմային անասնաբուծություն, ինտենսիվ այգիներ. Պապոյան

Պապոյանը՝ կարկտահարությունից տուժածների փոխհատուցման և ապահովագրական վճարումների մասին

Պապոյանը՝ կարկտահարությունից տուժածների փոխհատուցման և ապահովագրական վճարումների մասին

Մենք ցանկանում ենք տեսնել սփյուռքահայերի ներդրումը Հայաստանի զարգացման գործում. եթե դա լինի հայրենադարձության տեսքով, Հայաստանի հայերս երջանիկ կլինենք. Ռուբեն Ռուբինյան

Մենք ցանկանում ենք տեսնել սփյուռքահայերի ներդրումը Հայաստանի զարգացման գործում. եթե դա լինի հայրենադարձության տեսքով, Հայաստանի հայերս երջանիկ կլինենք. Ռուբեն Ռուբինյան

Եվրահանձնաժողովը 4,3 միլիարդ եվրոյի ֆինանսական օգնության նոր փաթեթ է հատկացրել Ուկրաինային

Եվրահանձնաժողովը 4,3 միլիարդ եվրոյի ֆինանսական օգնության նոր փաթեթ է հատկացրել Ուկրաինային

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում