ՄՄարիամ Մխիթարյան

Ղրղզստանի ԿԸՀ-ն հրապարակել է հանրաքվեի և նախագահական ընտրությունների վերջին տվյալները

Ղրղզստանի ԿԸՀ-ն հրապարակել է հանրաքվեի և նախագահական ընտրությունների վերջին տվյալները

Ղրղզստանում նախագահի ընտրությանը զուգահեռ տեղի է ունեցել նաև հանրաքվե, որի ժամանակ հանրապետության քաղաքացիները պետք է որոշեին կառավարման ձևը՝ նախագահակա՞ն, թե՞ խորհրդարանական:

Նախագահի պաշտոնի համար պայքարում էր 17 թեկնածու, սակայն առաջատարը՝ ձայների 83,9 տոկոսով, Սադիր Ժապարովն է, որն իշխանության եկավ անցյալ տարի խորհրդարանական ընտրությունների արդյունքների դեմ բողոքի ցույցերից և դրան հաջորդած անկարգություններից հետո՝ հայտնում է interfax-ը:

Ընդդիմության թեկնածու Ադախան Մադումարովը, որն զբաղեցնում է երկրորդ տեղը՝ ձայների 6,7%-ով, չի ընդունում ընտրության արդյունքները:

Ղրղզստանի նախկին նախագահ Ալմազբեկ Աթամբաևը, որը կալանքի տակ է, կիրակի մասնակցել է արտահերթ նախագահական ընտրություններին, սակայն չի սատարել թեկնածուներից ոչ մեկին: Նա քվեատուփ է գցել մաքուր քվեաթերթիկը:

Հանրաքվեի մասնակիցների ավելի քան 81%-ը կողմ է քվեարկել հանրապետության կառավարման նախագահական ձևին:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում