ԴԴավիթ Մուրադյան

Արոնյանը պարտվեց Ռաջաբովի հետ եզրափակչի առաջին տուրում

Արոնյանը պարտվեց  Ռաջաբովի հետ եզրափակչի առաջին տուրում

Առցանց արագ շախմատի Airthings Masters մրցաշարի եզրափակչի առաջին տուրում Հայաստանի շախմատի առաջատար Լևոն Արոնյանը պարտվեց և ադրբեջանցի գրոսմայստեր Թեյմուր Ռաջաբովին՝ 1։2 հաշվով:

Նախկինում մարզիկները հանդիպել են 47 անգամ։ 10-ում հաղթել է մեր հայրենակիցը, 9-ում՝ մրցակիցը, իսկ 28 պարտիա ավարտվել է ոչ-ոքի: Վերջին անգամ կողմերը միմյանց հետ հանդիպել են սույն մրցաշարի խմբային փուլում: Այդ պարտիան ավարտվել է ոչ-ոքի:

Այսօր կայացան առաջին փուլի պարտիաները: Վաղը կկայանան երկրորդ փուլի հանդիպումները: Ոչ-ոքիի դեպքում հաղթողը հաղթողը կորոշվի թայ-բրեյքում:

Մրցաշարի հաղթողը որպես մրցանակ կստանա 60,000 դոլար, երկրորդ տեղը զբաղեցրած մարզիկը՝ 40,000 դոլար։ 

Բաժիններ

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում