Մեկնարկել է Արոնյան-Ռաջաբով շախմատային մենամարտը

ԴԴավիթ Մուրադյան

Առցանց արագ շախմատի Airthings Masters մրցաշարում մեկնարկել է Հայաստանի շախմատի առաջատար Լևոն Արոնյանի և ադրբեջանցի գրոսմայստեր Թեյմուր Ռաջաբովի հանդիպումը: Նախկինում մարզիկները հանդիպել են 47 անգամ։ 10-ում հաղթել է մեր հայրենակիցը, 9-ում՝ մրցակիցը, իսկ 28 պարտիա ավարտվել է ոչ-ոքի: Վերջին անգամ կողմերը միմյանց հետ հանդիպել են սույն մրցաշարի խմբային փուլում: Այդ պարտիան ավարտվել է ոչ-ոքի:

Այսօր կայանում են առաջին փուլի պարտիաները: Վաղը կկայանան երկրորդ փուլի հանդիպումները: Առաջին երկու պարտաներից հետո մարզիկներից յուրաքանչյուրն ունի մեկական միավոր։ Ոչ-ոքիի դեպքում հաղթողը հաղթողը կորոշվի թայ-բրեյքում:

Մրցաշարի հաղթողը որպես մրցանակ կստանա 60,000 դոլար, երկրորդ տեղը զբաղեցրած մարզիկը՝ 40,000 դոլար։ 

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում