Ստեղծվում է հայկական արտադրանքը ներկայացնող միասնական հարթակ

ՀՀերմինե Բաղդասարյան

Տեղական ապրանքների վաճառքն ավելացնելու նպատակով Երևանում կբացվի «Ազգային մոլ»: Նախաձեռնության հեղինակները որոշել են հայկական գինուց մինչև կահույք մեկ հասցեում սպառողին ներկայացնելու և իրացման ծավալները մեծացնելու միջոցով ներդրում ունենալ տնտեսության զարգացման գործում:

Շենքը, որտեղ գնորդը կգտնի հայկական ամեն ինչ՝ սննդից մինչև տեքստիլ ու կահույք, ապրանքով կլցվի ամենաուշը մեկ ամսից: «Ազգային մոլի» ցուցանակն էլ առայժմ գետնին է: Կարևորը մոտեցումն է՝ ասում են նախաձեռնողները: Տեղական բիզնեսին աջակցելու նպատակով սկսում են Հայաստանում արտադրվող ապրանքը մեկ հիպերմարկետում ներկայացնելու ծրագիր:

Ազգային հիպերմարկետը նոր-նոր ձևավորվող համահայկական գործարարների միության start-up-ն է: Աշխատելու են ոչ այնքան խանութի, որքան EXPO-ցուցահանդեսի ֆորմատով: Արտադրողներից ով կարիք ունենա՝ կօգնեն նաև ապրանքը փաթեթավորելու, բրենդավորելու հարցում: Հաշվապահական թղթաբանությունից ազատելու են՝ բոլոր տաղավարներին սպասարկող մեկ միասնական դրամարկղի միջոցով՝ բացատրում է Գարեգին Ղազարյանը:

Գարեգին Ղազարյան, «Ազգային մոլ» նախագծի հանրային կապերի պատասխանատու - Վաճառքներ ենք կազմակերպելու, խորհրդատվություներ ենք տրամադրելու, ունենալու ենք միասնական դրամարկղ:

Հայրենական արտադրողներով նույն հասցեում միավորվելու ֆեյսբուքյան առաջարկը ոգևորել է շատերին: Բիզնեսը զարգացնելու համար պետք է ավելացնել վաճառքները, ծավալները մեծացնելու համար՝ նոր սպառող գտնել:

Լևոն Միրզոյան, տեղական արտադրողների կոմունիկացիոն համակարգող - Այսօրվա դրությամբ՝ 50 և ավելի տնտեսավորղ կա՝ պայմանագրով ստորագրված և 100-ից ավելի ընկերություն կա՝ որոնց հետ բանակցում ենք:

Առաջին տաղավարն «Ազգային մոլում»՝ մեղր արտադրող է ամրագրել: Նախաձեռնության գրասենյակային հատվածում՝ փոքրիկ ստենդի վրա, սկսել են շարել գործընկեր բիզնեսների տեսականին:

Ջահերի տեղական արտադրություն ունենք, բացառիկ նմուշներ են ստեղծում, հայկական տնտեսությունում շատերին դեռ անհայտ բիզնեսներն են գաղտնազերծում այստեղ: Եկել է տարածք վարձակալելու, ընտանեկան՝ հորից ժառանգած գործ է՝ ներկայացնում է ձեռներեցը:

Դեռ այնքան տեղական արտադրողների կբացահայտեն՝ խոստանում են «Ազգային մոլում»: Առաջին ցուցահանեդես-վաճառք-համտեսով դռները կբացեն հունվարի 25-ին:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում